00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մարտի 1-ի» գործով տուժող Արթուր Ավագյանի հոր սպանության մեջ մեղադրվողը հայտնաբերվեց

© Sputnik / Aram NersesyanТакси
Такси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սարգիս Ավագյանին սպանության մեջ կասկածվողներից մեկը նախկինում կրկին դատապարտված է եղել սպանության մեղադրանքով:

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Երևանի կենտրոնում դանակահարված Սարգիս Ավագյանի սպանության գործով հետախուզվող, 1989թ.-ին ծնված տղամարդը հայտնաբերվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Полиция и скорая помощь - Sputnik Արմենիա
Երևանում սպանություն է տեղի ունեցել

Հունիսի 10-ին Գլինկայի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում Երևան քաղաքի բնակիչ, տաքսու վարորդ Սարգիս Ավագյանի և Երևան քաղաքի՝ 1963 և 1989 թթ. ծնված բնակիչների միջև տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Ավագյանը ստացել էր կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, իսկ վիճաբանությանը միջամտած 24-ամյա երիտասարդը՝ միջին ծանրության մարմնական վնասվածք:

Իրավապահ մարմինների իրականացրած հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

Նախնական տվյալներով` դեպքի օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք նստել են Սարգիս Ավագյանի վարած տաքսին, ավտոմեքենայի սրահում վիճաբանել նրա հետ, որից հետո վիճաբանությունը շարունակվել է մեքենայից դուրս՝ մայթեզրին, այնուհետև վերածվել ծեծկռտուքի:

Ծեծկռտուքի ընթացքում 1989թ. ծնված երիտասարդն իր մոտ գտնված սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Սարգիս Ավագյանի կրծքավանդակին, այնուհետև նույն անձը հարվածներ է հասցրել նաև վիճաբանությանը միջամտած 1995թ. ծնված երիտասարդի որովայնին և դիմել փախուստի: Հայտարարված հետախուզման արդյունքում նա հայտնաբերվել է:

Обстановка в мед.центре Григор Лусаворич, куда доставлены раненные при взрыве ресторана Бургер кинг - Sputnik Արմենիա
Դանակահարություն Երևանում. երկու երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց

Նշենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը, անդրադառնալով Սարգիս Ավագյանի սպանությանը, նշել էր, որ նա «Մարտի 1-ի գործով» տուժող Արթուր Ավագյանի հայրն էր՝ հավելելով, որ ըստ լուրերի` Սարգիս Ավագյանին դանակահարել են Զորիկ Մանուկյանն ու Գրիգոր Բողջողջյանը: Վերջինս 1993 թվականին 10 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտվել սպանության մեղադրանքով: Թերթը նաև տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ ըստ իրենց հասած լուրերի` իրավապահները միջադեպի տարածքի բոլոր տեսախցիկները առգրավել են, տեսագրություններից երևում է, որ Սարգիս Ավագյանին դանակահարած անձինք չեն օգտվել տաքսի ծառայությունից:

1989թ. ծնված երիտասարդը (ենթադրվում է՝ Զորիկ Մանուկյանը) հայտնաբերված է, նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
0