00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարյանի և մյուսների գործով դատավորը հեռացավ իր ինքնաբացարկի հարցը որոշելու

© Sputnik / Aram NersesyanРоберт Кочарян на заседании суда по делу "1 марта" (15 мая 2019). Еревaн
Роберт Кочарян на заседании суда по делу 1 марта (15 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քոչարյանի և մյուսների գործով դատավորի ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամեր անց։

ԵՐԵՎԱՆ, 14 Հունիս — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն ընդմիջվեց, դատավոր Արմեն Դանիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանական կողմի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննվում է գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը: Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոխելու եւ նույն դատարանի մայիսի 20–ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:Դատական նիստին ներկա է նաև Քոչարյանը։

Միջնորդության վերաբերյալ դատավորի որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 15:15–ին։

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ավելի վաղ ասել էր, որ չափազանց մտահոգիչ է այն փաստը, որ դատախազության ներկայացրած երկու բողոքներն էլ մակագրվել են միևնույն դատավորին` Արմեն Դանիելյանին, որն ամենացածր վարկանիշն ունի։

Роберт Кочарян на заседании суда по делу 1 марта (16 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչու է Ռոբերտ Քոչարյանը դատարանը լքում այլ մուտքից. դատավորը կճշտի հանգամանքները

«Ի դեպ, խոսքն այն դատավորի մասին է, որը փաստաբանների մոտ վարկանիշավորման առումով ամենացածր տեղում է եղել։ Փաստաբանները միշտ ասել են, որ նա եղել է դատախազության ցանկությունները կատարող դատավոր, երբևէ աչքի չի ընկել դիրքորոշումներով, որոնք կհակասեին դատախազության դիրքորոշումները։ Այսինքն` գործը հայտնվել է ամենացածր վարկանիշ ունեցող դատավորի մոտ»,–ասել էր Ալումյանը` հավելելով, որ դատավորը Քոչարյանի գործերի հետ երբևէ առնչություն չի ունեցել։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատարանին՝ կասկածի տակ դնելով դատավորի կողմնակալությունը։

Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մայիսի 17–ին որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Роберт Кочарян на заседании суда по делу 1 марта (16 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանը հրաժարվեց Փաշինյանի դեմ ներկայացրած հայցից, դատական ծախսերի համար էլ կվճարեն

Դրանից հետո մայիսի 19–ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի առավոտյան փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը։ Ապա հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին մոտեցնել և բարեփոխել դատական համակարգը։

Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասել էր, որ դատական համակարգում «վիրահատական միջամտության» ժամանակն է։ Այդ գործընթացը պետք է արտահայտվի հետևյալ կերպ` Հայաստանի բոլոր դատավորները «վեթինգի» կենթարկվեն։

Լրահոս
0