Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` ի նկատի ունենալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի ներկայացրած նախագծին, որով առաջարկվում էր քրեականացնել ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված իշխանության ներկայացուցչին խոչընդոտելը և վիրավորելը:
«Աբսուրդագույն գաղափար է, աբսուրդային նախագիծ է, անհնար է, որ Վենետիկի հանձնաժողովը հավանություն տա։ Ավելին, երբ մենք դառնում էինք Եվրոպայի խորհրդի անդամ՝ Հայաստանը մի շարք պարտավորություններ ստանձնեց, որոնց թվում առաջնային հնգյակում էր մահապատժի վերացումն ու վիրավորանքի ապաքրեականացումը»,–ասում է պատգամավորը։
Զոհրաբյանը նշում է, որ նախագծի հեղինակն օրինագիծը հանել է, բայց ասել է , որ ժամանակավոր է, ինքը չի հրաժարվելու դրանից և պնդում է, որ այն օրենք է դառնալու։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը ներկայացրել էր օրինագիծ , որով առաջարկում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակավ վիրավորելը: Օրինագիծը ժամանակավոր հետ են վերցրել։