Դավիթ Բաբայան․ «Թշնամին աղոթում է մեր միասնականության տորհման համար»
«Թշնամին աղոթում է մեր միասնականության տրոհման համար, աղոթում գիշեր-ցերեկ և ոչ միայն աղոթում են՝ փող են ծախսում, հսկայական քանակությամբ դրամական միջոցներ»,-ասել է Բաբայանը։
Ըստ Բաբայանի՝ Հայաստան-Արցախ միասնականության քարոզը պետք է սկսել մսուր-մանկապարտեզից։ Պետք է մանկուց երեխաների մեջ մտցնել, որ չկա հայաստանցի-ղարաբաղցի, բոլորս էլ հայ ենք, հայաստանցի ենք։ Պետք է քարոզ տանել նաև լրատվամիջոցներով։ Եթե ոչ՝ սա ներսից կքանդի մեր իմունային համակարգը։