ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԳՆ գլխավոր վարչության թմրանյութերի հարցերով վարչության պետի պաշտոնից Յուրի Դևյատկինին և Մոսկվայի արևմտյան տարածքի ներքին գործերի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Անդրեյ Պուչկովին զբաղեցրած պաշտոններից ազատելու հրամանագիր է ստորագրել։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Պաշտոնականությունները կապված են «Մեդուզայի» լրագրող Իվան Գոլունովի գործի հետ։ Գոլունովը ձերբակալվել էր հունիսի 6-ին Մոսկվայի կենտրոնում: Ոստիկանությունից հայտնել էին, որ խուզարկությամբ նրա մոտ մեֆեդրոն տեսակի թմրանյութով 5 փաթեթ են հայտնաբերել, իսկ տան խուզարկությամբ՝ ավելի քան 5 գրամ կոկաին և այն կշռելու համար նախատեսված կշեռք:
Власть должна ответить на все вопросы общества по этому аресту.
— Маргарита Симоньян (@M_Simonyan) 7 июня 2019 г.
По той простой причине, что у общества их очень, очень, ОЧЕНЬ много. pic.twitter.com/oqDsNMbhst
Նշենք, որ լրագրողն ամբողջությամբ հերքել է իրեն առաջադրված մեղադրանքը` հայտնելով, որ երբեք թմրանյութերի հետ առնչություն չի ունեցել: Տեղեկություններ տարածվեցին, որ նրան նախքան դատարան բերելը ծեծել են ոստիկանական բաժանմունքում և ժամեր շարունակ հրաժարվել բժշկական օգնություն ցուցաբերել: Առանց սնվելու և քնելու լրագրողը մնացել էր 2 օր, նրան զրկել էին պաշտպանի հնարավորությունից, փոխարենը տրամադրել էին հանրային պաշտպան, որը մինչ դատը սկսելը 15 րոպե էր ունեցել գործի նյութերին ծանոթանալու համար:
Գոլունովի պաշտպանության համար ռուսական առաջատար լրատվամիջոցներն ամսագրերի, թերթերի ու կայքերի դիմաշապիկներին տպագրել էին նրա անունն ու ազատ արձակելու կոչը՝ տեղի ունեցածը խայտառակություն որակելով: Գործից տեղյակ էին և այն մեկնաբանել էին անգամ նախագահական նստավայրում:
Հունիսի 11–ին Գոլունովի դեմ գործը կասեցվել է։