00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Էրեբունի» ամրոցում շուտով կլինեն նորմալ պայմաններ. Միքայել Բադալյան

Բաժանորդագրվել
Արգելոց-թանգարանի հետ կապված ծրագրերը շատ են: Այս մասին Sputnik Արմենիայի «Տետ–ա–Տետ» հաղորդման եթերում ասում է պատմական գիտությունների թեկնածու, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:

«Ցավոք պետք է նշեմ, որ «Էրեբունի» թանգարանը, որի մեջ ընդգրկված են Էրեբունին, Շենգավիթը և Կարմիր բլուրը, այսինքն՝ նման համաշխարհային նշանակություն ունեցող հնավայրեր` իրենց թանգարաններով, ոչ համաչափ են զարգացել և ոչ համաչափ ուշադրություն է բևեռվել մյուս երկու մասնաճյուղերին: Մենք փորձելու ենք անել հնարավորինս, որպեսզի երկու մասնաճյուղերը Էրեբունու հետ համարժեք զարգանան և դառնան մեր համակարգի կարևոր մասը, քանի որ դրանք ևս հավակնում են դառնալ բավական հետաքրքիր զբոսաշրջային, գիտակրթական և ինչու չէ նաև ժամանցային կենտրոններ»,-ասում է Բադալյանը:

Ինչպես է Թանգարանային գիշերն անցել Էրեբունի թանգարանում - Sputnik Արմենիա
3D «Էրեբունի»․ ինչո՞վ է հայտնի թանգարանն ուրախացրել հյուրերին

Նրա խոսքով՝ մյուս կարևոր խնդիրը մտածելակերպի փոփոխությունն է. «Պետք է առաջնահերթություն տրվի հուշարձանների պահպանությանը,  համապատասխան պրոֆեսիոնալ մասնագետների հետ խորհրդակցելով՝ պետք է այնպես անենք, որ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանն` իր մասնաճյուղերով ընկալվի գիտակրթական, մշակութային, ժամանցի կենտրոն: Ստեղծվեն թանգարանային ժամանցի համար որոշակի ենթակառուցվածքներ, անհրաժեշտության դեպքում անիմացիոն տեխնոլոգիաներ կիրառվեն», - ասում է թանգարանի տնօրենը:

Ըստ Միքայել Բադալյանի՝ եթե արժեքը ճիշտ չներկայացվի այցելուներին, դա կընկալվի ուղղակի որպես իր, սակայն կարելի է նորարար տեխնոլոգիաների միջոցով  լուծել այդ խնդիրը: «Օրինակ՝ կարելի է նետաձգության թիրախներ դնել, որը մենք բազմիցս արել ենք: Կամ սեպագրով սալիկներ սարքել վրան գրել այցելուի անունը, կավագործության մաստեր-կլասեր անել: Շատ ծրագրեր կան, որոնցից շատերը երկարատև լուծումներ են պահանջում: Այսօր մեր գլխավոր նպատակն է, որպեսզի ստեղծենք տարրական ենթակառուցվածքներ: Քիչ բան կա, որ «Էրեբունի» ամրոցը հրապուրիչ է դարձնում: Առկա չէ սանհանգույց, ինչը զբոսաշրջության խթանման տեսանկյունից անթույլատրելի է: Պետք է լինեն ցուցանակներ. օրինակ՝ ունենք Երևանի ծննդյան վկայականը «Էրեբունի» ամրոցում, որով հպարտանում ենք, սակայն կողքը չկա ոչ մի բացատրական ցուցանակ»,-ընդգծում է պատմաբանը: Նրա խոսքով՝ պետք է մաքրվի արգելոց-թանգարանի  տարածքը, կոսմետիկ փոփոխությունների կարիք կա: Որոշ աշխատանքներ արդեն սկսվել են, ամրոցում շուտով կլինեն նորմալ պայմաններ:

Լրահոս
0