00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
52 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անակնկալ ստուգումներ գազա և բենզալցակայաններում. իմաստ կա՞, եթե շուկայի կառուցվածքը սխալ է

© Sputnik / Asatur YesayantsБензоколонка
Бензоколонка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում մայիսին տեղի ունեցած բենզինի գնի կտրուկ աճից հետո իրավիճակը մեծ մասամբ կայունացել է, թեև վերջին օրերին թեթև տատանումներ են նկատվում գնի բարձրացման ուղղությամբ։ Բենզինի ու գազալցակայաններում հանկարծակի չափաբանական ստուգումներ են իրականացվելու. ստուգելու են հաշվիչներն ու վառելիքի համապատասխանությունը պահանջվող ստանդարտներին։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Վերջին օրերին բենզինի գնի տատանումներն ամենայն հավանականությամբ մայիսի կտրուկ աճի «աֆթերշոկերն» են։ Մասնագետները համամիտն են այդ հարցում, ինչպես նաև այն հարցում, որ մոտ ապագայում պետք չէ գնի անկում ակնկալել։

Այս տարվա հունվարին АИ-92 (ռեգուլյար) տեսակի բենզինը վաճառվում էր միջինում՝ 400 դրամով, АИ-95-ը՝ 420-ով: Մայիսի կեսերից բենզինն ու դիզվառելիքը  թանկացան մոտ 40-50 դրամով. АИ-92-ն արժե 440-450, իսկ АИ-95-ը՝ 460-470 դրամ:

Ո՞րտեղից գներն իջնեն, եթե այսօր տեղեկատվական գործակալությունները հայտնում են, որ առավոտյան Brent ապրանքանիշի նավթի գինն աճել է 4,35%–ով` մինչև 62,56 դոլար մեկ բարելի դիմաց։

Կանխատեսումներն այնպիսինն են. լավագույն դեպքում գներն աննշան կաճեն, իսկ նվազեցման մասին խոսք անգամ չի կարող լինել։ Հավանաբար, կառավարությունում էլ են սա հասկացել (թեև վառելիքի գները հայկական իրողության մեջ երբեմն կարող են այնքան անկանխատեսելի լինել, որ մարդ զարմանում է` ո՛չ տրամաբանական, ո՛չ տնտեսական խթանիչներ չկան, իսկ գներն աճում են), որտեղ այսօր որոշել են հանկարծակի ստուգումներ իրականացնել  բենզինի ու գազալցակայաններում։

Бензоколонка - Sputnik Արմենիա
Անսպասելի ստուգումներ կսկսվեն Հայաստանի բենզակայաններում և գազալցակայաններում

Խոսքը ոչ թե ֆինանսական, այլ չափաբանական ստուգումների մասին է. ստուգելու են, օրինակ, արդյո՞ք լցակայանների հաշվիչները «առաջ չեն տալիս»։ Կարող են ստուգել նաև` որքան է վառելիքի որակը համապատասխանում ստանդարտներին։  Անակնկալ ստուգումների մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Դե ինչ, ստուգումները լավ բան են, բայց դրանք չեն նպաստի գնի անկմանը միայն կբացառեն հնարավոր խարդախությունները ապրանքի քանակի ու որակի հետ կապված։ Իսկ ընդհանրապես բենզինի շուկայում վերջերս տեղի ունեցած գործընթացները ցույց են տալիս, որ մենաշնորհների դեմ, պայքարի արդյունքներն այդքան էլ պայծառ չեն, որքան կարող է թվալ կառավարության ուրախ հայտարարություններից։ Ըստ էության, իշխանափոխությունից հետո այնտեղ շատ բան չի փոխվել։

Իրականում կառավարությունը լավ կաներ զբաղվեր հենց Հայաստանում բենզինի շուկայի մենաշնորհների խնդրով։ Այսպես է կարծում ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը. նա այսօր Հայաստանում հեղուկ վառելիք ներկրող վառելիքի երեք ընկերության անուն է տալիս` «Ֆլեշ»,  CPS Oil Corporation ու MAX Oil, ընդ որում` վերջինի բաժինը շատ աննշան է։

Премьер-министр Армении Никол Пашинян прибыл с рабочим визитом в Карабах (16 июня 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Արցախյան կադրային փոփոխությունների կեղծ և իրական մոտիվները. ու՞մ պետք չէ շանս տալ

Պարսյանը կարծում է, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետք է ոլորտում կուտակված խնդիրների լուծման համար համապատասխան միջոցներ ձեռնարկի։ Մասնավորապես, տնտեսագետը  կարծում է, որ պետք է տարանջատել մեծածախ ու մանրածախ վաճառքը, խրախուսել վառելիքի նոր ներկրողների ի հայտ գալը, մտածել ներկրման դիվերսիֆիկացիայի մասին, ու, ինչու ոչ, վառելիք ներկրող պետական ընկերություն ստեղծել։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն իր հերթին կարծում է, որ բենզինի շուկայում մենաշնորհների ստեղծման հարցում ամենամեծ դերակատարությունն ունեցել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։ Ու սա արդեն տարիներ շարունակ այդպես է։ Խաչատրյանի խոսքով` հանձնաժողովն արդեն երկար ժամանակ է համոզում է  բոլորին, որ նման իրադրությունը ճիշտ է ու լավ է, ու հաստատում է դա իր հաշվարկներով ու փաստարկներով։

Այսօր վերոհիշյալ երկու ընկերությունները հսկում են և՛ մեծածախ, և՛ մանրածախ վաճառքը։ Ու ամբողջ շղթան ներկրումից մինչև մանրածախ վաճառք այդ ընկերության ձեռքում է։ Իսկ բենզինի ներկրումը Հայաստան հիմնականում Ռուսաստանից է իրականացվում: Քիչ մաս է կազմում բենզինը Բուլղարիայից, Ռումինիայից ու Իրանից. ընդհանուր ծավալի 10%–ը։

Встреча лидеров стран-участниц инициативы ЕС Восточное партнерство (13 мая 2019). Брюссель - Sputnik Արմենիա
Կիքս, որի վրա ծիծաղողները Հայաստանի Հանրապետությանն են ծաղրում

Իր բացասական ներդրումն ունի նաև վրացական երկաթուղին, որը փաստացի օգնում ու հովանավորում է մենաշնորհ ունեցող հայերին ու խոչընդոտում է հայկական շուկայում նոր խաղացողների ի հայտ գալը, պնդում է Վահագն Խաչատրյանը։ Տնտեսագետն ասում է, որ վրացական երկաթուղին «Ֆլեշ» ու CPS ընկերությունների դեպքում արտոնյալ սակագին է սահմանել Փոթիով Հայաստանի սահման բերվող բենզինի տոննայի համար։ Իսկ մնացածի համար նույն ծառայությունները եռակի թանկ արժեն։

Բնականաբար, վառելիքի ներկրումը նման ֆանտաստիկ գներով պարզապես շահութաբեր չէ։ Խաչատրյանը կարծում է, որ կառավարությունը պետք է անհապաղ զբաղվի դրանով. կտրուկ ու վճռական քայլեր են հարկավոր, այդ թվում` միջպետական մակարդակով, վրացի գործընկերների հետ։ Եթե իհարկե մենաշնորհներից ձերբազատվելու խնդիրն իսկապես դրված է, ոչ թե պարզապես պոպուլիստական հայտարարությունների թեմա է։

Դեռ դժվար է կանխատեսել` ինչ է լինելու ոչ շատ հեռու ապագայում։ Մի բան պարզ է. շարքային սպառողին դժվար թե հուզի Հայաստան բերվող բենզինի օլիգոպոլիայի խնդիրը, նրան ավելի շատ հետաքրքրում է նրա իրական անձնական շահույթը։ Մյուս կողմից էլ՝ շուկան սպառողներին դեմքով կշրջվի միայն այն ժամանակ, երբ այդ շուկայում իսկական, առողջ, ոչ թե հայտարարված մրցակցություն կհայտնվի։

Եթե շուկայի կառուցվածքը կատարյալ չէ, իսկ մրցակցություն որպես այդպիսին չկա, ապա տարբերություն չկա, շուկայում երկու թե քսաներկու ընկերություն է գերակայում։ Ներկրողների քանակի մեխանիկական ավելացումը չի երաշխավորում, որ շուկայում երկար սպասված առողջ մրցակցություն կհայտնվի։

Լրահոս
0