Համացանցում հրապարակված տեսանյութի հերոսները հնդիկներ են, որոնք փորձում են ծառը տապալել պարանի օգնությամբ։
Երբ ծառը սկսում է ընկնել, տղամարդիկ տարբեր կողմեր փախչելու փոխարեն վազում են ծառի երկայնքով։ Այդ պահին ծառն ընկնում է նրանցից մեկի վրա։ Բարեբախտաբար, ողբերգություն տեղի չի ունեցել, քանի որ հնդիկը մնացել է ծառի կատարի բարակ ճյուղերի տակ։