ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Երգչուհի Սիրուշոն հայտարարել է, որ ադրբեջանական մամուլն անդրադարձել է իր` Արցախում արված լուսանկարներին։ Նա այս մասին գրել է Instagram–ի իր էջում ու նոր լուսանկար հրապարակել Դադիվանքի ֆոնին։
«Վերջին օրերի արցախյան այցելությունս ակտիվ քննարկման թեմա է դարձել ադրբեջանական մամուլում: Հատկապես «անհանգստացել» են նրանից, որ նկարվել եմ «իրենց» հողի վրա: Արցախում գտնվող 9-րդ դարի հայկական Դադիվանքն ինքնին ավելի խոսուն է, քան որևէ այլ բան: Բազմաթիվ ապացույցներից մեկն է հայերի դարավոր պատմության, տարածքների ու ակունքների», - գրել է Սիրուշոն։
Նա գրառմանը կցել է #ՄերնԷ #ՀայԵնքՄենք #ՄենքԵնքՈւԱրցախըՄեր #ԳինիԼից հեշթեգերը։
Նշենք, որ Սիրուշոն վերջին օրերին անընդհատ նոր լուսանկարներ էր հրապարակում Արցախից։
Посмотреть эту публикацию в Instagram