ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Ռուսական էստրադայի աստղերի` Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի երեխաները` Ելիզավետան ու Գարին, երկար տանջանքներից հետո սովորել են սահել անվաչմուշկով։
Պուգաչովան հաջող փորձի տեսանյութը հրապարակել է Instagram սոցիալական ցանցում։
«Եթե երկար տանջվես, ինչ–որ բան կստացվի», – գրել է երգչուհին։
Տեսանյութում հինգ տարեկան երեխաները անվաչմուշկներով սահում են երգչուհու տան բակում։ Տեսագրության վերջում Գարին մոտենում է մորը և համբուրում տեսախցիկը։
Օգտատերերը նկատել են, որ երեխաները սագում են առանց ծնկակալների, ինչը վտանգավոր է` հաշվի առնելով տարածքի սալաքարերը։
Ի դեպ, Պուգաչովան սերտ կապ է պահպանում իր երկրպագուների հետ, որոնք մեծ հաճույքով հետևում են երգչուհու և երգիծաբանի կյանքին ու ստեղծագործություններին։