ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Ռեփեր և երաժշտական պրոդյուսեր Տիմատին «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի դստերը` Տաթևիկին, ասել է, թե ուր արժի գնալ Հայաստանում։
Տաթև Կարապետյանն Instagram-ի իր էջում գրել է. «Ի՞նչ է պետք տեսնել, ուսումնասիրել Երևանում և շրջակայքում»։
Մեկնաբանություններում հայտնվել է նաև Տիմատին։
«Լճի վրա լավ տուն կա գերանների վրա», – գրել է նա։
Մյուսներն առաջարկել են այցելել Ստեփանավան, Տաթևի վանք, «Արարատ» կոնյակի գործարան, Մատենադարան։
Հիշեցնենք, որ Տաթև Կարապետյանը վերջերս է վերադարձել Իտալիայից։