00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Միայն Թուրքիայի խնդիրը չէ. հենց Հայաստանում քանդվում է Ամբերդը». ի՞նչ կարող է անել Երևանը

© SputnikКрепость Амберд
Крепость Амберд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետներն ահազանգում են. հայկական ժառանգությունը Թուրքիայում վերացման սպառնալիքի տակ է։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակ կառուցված XII դարի եզակի Սինափի ամրոցը, որը գտնվում է Թուրքիայի Մերսին նահանգում, վերացման եզրին է։

Չորս աշտարակներով ուղղանկյուն ամրոցն իր ճարտարապետությամբ դարեր շարունակ զարմացրել է հազարավոր այցելուների։

«Սիանփի երկու ամրոց կա` 15–ը 20–ի վրա ու 20–ը 30–ի վրա։ Դրանք գտնվում են Մերսին նահանգի արևմուտքում` լեռներում։ Դրանցից ոչ մեկը հիմա հնարավոր չէ քարտեզի վրա տեսնել», –  Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց պատմական գիտությունների դոկտոր Ազատ Բոզոյանը։

Երևան-Վան ուղիղ չվերթ - Sputnik Արմենիա
Պատմական չվերթ` Երևանից Վան. Հայաստանի 1–ին և վերջին մայրաքաղաքներին 35 րոպե է բաժանում

Նա նշեց, որ այդ ամրոցները կառուցել են սահմանները պաշտպանելու նպատակով։ Ընդհանուր առմամբ Թուրքիայի տարածքում Կիլիկիայի շրջանի 150 ամրոց ու դղյակ կա, որոնք հայկական մշակույթի ու պատմության համար մեծ նշանակություն ունեն։ Ցավոք, ժամանակակից Հայաստանի տարածքում նման ամրոցներ չկան։

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանին ամրոցի վերացման մասին նորությունը չի զարմացրել։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ սա միայն Թուրքիայի խնդիրը չէ։ Նույն Հայաստանում քանդվում է Ամբերդը։

«Այդ ամրոցը կառուցվել է Օշին իշխանական տոհմի օրոք։ Այսօր բոլոր բերդերն ու դղյակները կիսաքանդ վիճակում են», – ասաց Կարապետյանը։

Սակայն թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը կարծում է, որ ամրոցի անտեսված վիճակը երկրում հայկական ժառանգության վերացմանն ուղղված թուրքական իշխանության քաղաքականության հետևանք է։

Նա հիշեցրեց, որ 1915 թվականի Ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանի տարածքում ավելի քան երկու հազար հայկական եկեղեցի է եղել. դրանք լավագույն դեպքում մզկիթների են վերածվել, վատագույն դեպքում` վերացվել են։

Главные ворота Стамбульского дворца Долмабахче были созданы армянским архитектором Карапетом Баляном - Sputnik Արմենիա
Հայերի ստեղծած գլուխգործոցները Թուրքիայում. ինչի՞ մասին զբոսաշրջիկներին չեն պատմում

«Հայկական համայնքը ոչինչ չի կարող անել, քանի որ այդ ամրոցներն ու եկեղեցիները պետական հաշվեկշռում են ու չեն պատկանում պատրիարքարանին։ Այն եկեղեցիները, որոնցում ժամերգություններ չեն անցկացվում, պետության սեփականությունն են դառնում», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Լոքմագյոզյանը։

Նա ընդգծեց, որ նման պայմաններում Հայաստանն այդ հարցում անզոր է։ Միակ բանը, որը կարող է անել պաշտոնական Երևանը` միջազգային ատյաններին բողոք ներկայացնելն է։

Հիշեցնենք` հայկական համայնքը հիմնականում կենտրոնացած է Ստամբուլում։ ХХ դարի 50–ականներին մեկուկեսմիլիոնանոց քաղաքում մոտ 150 հազար հայ էր բնակվում։ Այսօր 20 միլիոն բնակչություն ունեցող Ստամբուլում մոտ հազար հույն, 20 հազար հրեա ու 40 հազար հայ է մնացել։ 

Ստամբուլից բացի, 100–150 հայ բնակվում է Մուսալեռան մոտակայքում. ընդ որում` հիմնականում տարեց մարդիկ են։ Այնտեղ չկան երիտասարդներ, հետևաբար` չկա ապագա։

Լրահոս
0