00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կը խնդրեմ, այնպէս ընես` մայրս չլայ. ապրիլեանի տղաներէն Բագրատ Ալեքսանեանի վերջին տողերը

© Sputnik / Asatur YesayantsМама героя Апрельской войны Баграта Алексаняна Нарине Асрян
Мама героя Апрельской войны Баграта Алексаняна Нарине Асрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2016–ի ապրիլեան քառօրեայի ժամանակ զոհուած Բագրատ Ալեքսանեանն այսօր կը դառնար 24 տարեկան: Տղուն մայրը կը պատմէ, թէ ինչպէս որդին համոզած է Ռուսաստանէն գալ Հայաստան, որ երթայ բանակ: Ցանկութիւնը կատարած են. տղան մեկնած է Արցախ ու չէ վերադարձած...

Կարինէ Յարութիւնեան, Sputnik

«Տէր Աստուած, եթէ օր մը իյնամ  թուրքի գնդակէն,  խնդրանք մը ունիմ. շատ կը խնդրեմ, կ’աղաչեմ, որ այնպէս ընես` մայրս երբեք չլայ, աչքը չոր մնայ: Եթէ մայրս չհանգստանայ ու լայ, հանգիստ չեմ գտներ երկնքի մէջ, իմ հոգիս ալ չի հանգստանար, կը սաւառնի անդադար». 2016–ի ապրիլ 1–ին դիրքեր բարձրանալէն առաջ բանակային իր օրագիրին մէջ գրած է ապրիլեան քառօրեայի հերոսներէն նռնակաձիգ Բագրատ Ալեքսանեանը: Ասիկա անոր վերջին գրառումն  եղած է:

© Sputnik / Asatur YesayantsՄօր ձեռքին տղուն գրառումներէն մէկն է
Կը խնդրեմ, այնպէս ընես` մայրս չլայ. ապրիլեանի տղաներէն Բագրատ Ալեքսանեանի վերջին տողերը - Sputnik Արմենիա
Մօր ձեռքին տղուն գրառումներէն մէկն է

Այսօր անոր ծննդեան օրն է, Բագրատը կը դառնար 24 տարեկան: Sputnik Արմենիան զրուցած է անոր մօր` Նարինէ Ասրեանի հետ:

Հերոսի մօր խօսքով` երբ իրեն կ’ըսեն, որ պէտք է հպարտ ըլլայ, քանի որ հերոսի ծնող է, ինք սովորաբար կը պատասխանէ, որ այնպիսի տղայ ունէր, որ անոր կենդանութեան օրօք ալ  հպարտ էր:

Երկու եղբայրներով` Բագրատ եւ Սամուէլ Ալեքսանեաններն Արցախի մէջ նոյն զօրամասին մէջ  ծառայած են (մէկ տարուան տարբերութեամբ  բանակ զօրակոչուած են), բայց տարբեր վաշտերու մէջ: Մեծ եղբօր` Բագրատի ցանկութեամբ երկու եղբայրները երբեք միաժամանակ չեն բարձրացած դիրքեր: Տիկին Նարինէն կը յիշէ, որ երբ Բագրատի հետ զրուցելուն ուրախութեամբ ըսած է, թէ լաւ է, երկու եղբայր նոյն զօրամասին մէջ են եւ գուցէ նոյն վաշտին մէջ ալ կը ծառայեն, Բագրատ մօրը հակադարձած է` այդ մասին այլեւս խօսակցութիւն չբանաս: Աւելի ուշ Բագրատն ընկերոջն ըսած է, որ ինք  ուզած է` եղբայրը հարեւան վաշտի մէջ ծառայէ, որ եթէ յանկարծ ինչ–որ բան ըլլայ, իրենցմէ գոնէ մէկը տուն հասնի:

© Sputnik / Asatur YesayantsУголок героя Апрельской войны Баграта Алексаняна в его доме
Կը խնդրեմ, այնպէս ընես` մայրս չլայ. ապրիլեանի տղաներէն Բագրատ Ալեքսանեանի վերջին տողերը - Sputnik Արմենիա
Уголок героя Апрельской войны Баграта Алексаняна в его доме

2016–ի ապրիլ 1–ին Բագրատը դիրքեր  բարձրացած է ու նոյն զօրամասին մէջ ծառայող եւ դիրքերէն իջնող եղբօրն ըսած է . «Քեզ լաւ նայիր Սամօ ջան, քեզի շատ կը սիրեմ»...

Մինչ բանակ մեկնիլը տղուն ընտանիքը Ռուսաստան կ’ապրէր, ու Բագրատն ինք խնդրած է ծնողներուն` հայրենիք վերադառնան, որպէսզի ծառայէ: «Բագրատը, չնայած այդ ժամանակ 16 տարեկան էր, բայց արդէն իր սեփական գործն ունէր Ռուսաստանի մէջ. ան խոհարարութիւն  սորված էր ու մտած հայկական սրճարանի մէջ աշխատելու, յետոյ այդ սրճարանը վարձակալութեամբ վերցուցած ու ինք  կ’աշխատցնէր»,– պատմեց տիկին Նարինէն:

© Sputnik / Asatur YesayantsՆարինէ Ասրեան
Կը խնդրեմ, այնպէս ընես` մայրս չլայ. ապրիլեանի տղաներէն Բագրատ Ալեքսանեանի վերջին տողերը - Sputnik Արմենիա
Նարինէ Ասրեան

Հայաստան վերադառնալէ յետոյ մէկ տարիով յետաձգուած է Բագրատի` ծառայութեան մեկնելու ժամկէտը, քանի որ տղան շատ գէր էր ու սրտի ճարպակալում ունէր: Յաջորդ տարի, սակայն, Բագրատ դիմուն  գրած ու խնդրած է իրեն զօրակոչել եւ Ղարաբաղ ուղարկել: Տիկին Նարինէն կ’ըսէ` ամուսնուն կողմը Ղարաբաղէն է, եւ Բագրատի «արիւնը քաշած է»:

Բագրատի ցանկութիւնը կատարուած է, ու տղան մեկնած է Արցախ ծառայելու: «Ծառայութեան երրորդ օրը բոլորին համազգեստ տուեցին, բացի ինձնից: Իմ հագով համազգեստ չկար: Ես համարեայ 10 օր քաղաքացիական հագուստով էի ման գալիս: Յետոյ համազգեստ ճարեցին ու տուեցին, եւ արդէն ես էլ դարձայ շարքային զինծառայող: Ես այնքանով եմ հպարտ, որ զինուոր եմ, քանի որ ես իմ կամքով եմ եկել ծառայելու Ռուսաստանից»,–բանակային իր օրագիրին մէջ գրած է Բագրատ:

Ան, ի դէպ, ոչ միայն օրագիր կը պահէր, այլ նաեւ բանաստեղծութիւններ կը գրէր ու կ’երազէր տպագրելու մասին: Բագրատի երազանքը անոր ընտանիքը կատարեց, բայց արդէն յետմահու: 2017–ին տպագրուեցաւ «Վերադարձ» խորագիրով գիրքը, ուր ամփոփուած են տղուն բանաստեղծութիւնները, յուշերը, օրագիրէն հատուածներ:

© Sputnik / Aram NersesyanКнига Баграта Алексаняна "Возвращение"
Կը խնդրեմ, այնպէս ընես` մայրս չլայ. ապրիլեանի տղաներէն Բագրատ Ալեքսանեանի վերջին տողերը - Sputnik Արմենիա
Книга Баграта Алексаняна "Возвращение"

Բագրատի մայրը կ’ըսէ, որ չափսոսար ոչ մէկ բանի համար, քանի որ կը հասկնայ` տղան ինքն  ընտրած էր իր ուղին ու որոշում կայացուցած՝ մինչեւ վերջ պաշտպանուած ու դիրքը պաշտպանած: Բագրատն անգամ վիրաւոր վիճակի մէջ չէ լքած դիրքը, եւ միայն սրտին ուղղուած փամփուշտը ամէն ինչին վերջ դրած:

«Ժամանակն առաջ կ’երթայ, կեանքը կը շարունակուի, բայց մեր` զոհուած զինծառայողներու ծնողներուս կեանքը 2016–ի ապրիլին կանգ առած է: Հիմա կ’ապրինք սովորութեան համաձայն: Միւս կողմէն, փոքր տղուս համար աւելի դժուար է հիմա` ան եղբայր ու սար  կորսնցուցած է (խմբ.` նկատի ունէի Լելէ Թեփեն)»,–ըսաւ տիկին Նարինէն` աւելցնելով, որ լաւ է` ապրիլեան պատերազմի դէպքերը քննող յանձնաժողով  ստեղծուած է, քանի որ լիայոյս է` շատ բաներ ջուրի երես դուրս պիտի գան:

© Sputnik / Asatur YesayantsМемориальная доска на доме героя Апрельской войны Баграта Алексаняна
Կը խնդրեմ, այնպէս ընես` մայրս չլայ. ապրիլեանի տղաներէն Բագրատ Ալեքսանեանի վերջին տողերը - Sputnik Արմենիա
Мемориальная доска на доме героя Апрельской войны Баграта Алексаняна

Անոնց տունը, ի դէպ, տղուն նուիրուած յուշ–անկիւն կայ: Այնտեղ սրբօրէն կը պահուի Բագրատի իւրաքանչիւր իրը, իսկ տղուն նկարի եզրին  խաչ մը կախուած է. Բագրատ Ալեքսանեան անհետ կորած զինուորներու շարքին եղած է, եւ օրեր անց, երբ յայտնաբերուած է անոր դին, ծնողները տեսած են, որ հակառակորդը ձեռք չէ տուած անոր վիզի խաչին...

Լրահոս
0