00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոնդի բնակիչները արդարություն են փնտրում. նրանք հանդիպել են կառավարության ներկայացուցչին

© Sputnik / Andranik GhazaryanДворик в Конде
Дворик в Конде - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կոնդեցիները հայտնում են նախորդ իշխանությունների խարդախությունների մասին։ Նրանք պահանջում են կրկին չափագրել իրենց տները և սեփականության նոր վկայական տրամադրել։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Կոնդի բնակիչները պահանջում են կրկին չափագրել իրենց տներն ու բակերը։

Հունիսի 12-ին կոնդեցիները բողոքի ակցիա անցկացրեցին կառավարության շենքի դիմաց և հանդիպեցին գործադիր մարմնի ներկայացուցչի հետ։

Իսկ նախապատմությունն այսպիսին է։ Երկար տարիներ խոսվում է Կոնդի բնակիչների բազմաբնակարանային շենքեր տեղափոխելու անհրաժեշտության մասին։ Բազմիցս այդ մասին հայտարարել են և՛ քաղաքային իշխանությունները, և՛ կառուցապատողները, որոնք պատրաստ են ստանձնել տարածքի շինարարությունը։

© Sputnik / Andranik GhazaryanԿոնդի բնակիչների բողոքի ակցիան Կառավարության շենքի մոտ
Կոնդի բնակիչները արդարություն են փնտրում. նրանք հանդիպել են կառավարության ներկայացուցչին - Sputnik Արմենիա
Կոնդի բնակիչների բողոքի ակցիան Կառավարության շենքի մոտ

Կոնդի բնակիչները մտավախություն ունեն, որ եթե գործը հասնի տեղափոխման, ապա իրենց հատկացված բնակարանների մակերեսը ավելի փոքր կլինի ներկայիս տներից։ Խնդիրն այն է, որ սեփականաշնորհման ընթացքում բակային տարածքները հաշվի չեն առել, իսկ բուն տների մակերեսը, բնակիչների պնդմամբ, փաստաթղթերում սխալ է գրված։

© Sputnik / Andranik GhazaryanԿոնդի բնակիչների բողոքի ակցիան Կառավարության շենքի մոտ
Կոնդի բնակիչները արդարություն են փնտրում. նրանք հանդիպել են կառավարության ներկայացուցչին - Sputnik Արմենիա
Կոնդի բնակիչների բողոքի ակցիան Կառավարության շենքի մոտ

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց ակցիայի կազմակերպիչ և Կոնդի բնակիչ Նաիրա Երեմյանը` կառավարությունում խնդրել են տրամադրել հստակ տեղեկություն տների քանակի մասին և ներկայացնել համապատասխան փաստաթղթերը։ 

«Նախկին իշխանությունների օրոք մեզ խաբել էին, չափագրումներ էին իրականացրել, աղավաղել թվերը, դրանք սեփականաշնորհվել էին հաշվի չառնելով բակային տարածքները։ Սխալն ուղղելու և սեփականության վկայականում այդ քառակուսի մետրերը ներառելու բոլոր խնդրանքներին, մեզանից լրացուցիչ գումարներ էին պահանջում։ Մենք մտադիր չենք վճարել սխալի կամ փաստերը դիտավորյալ խեղաթյուրելու համար», – նշեց Երեմյանը։

© Sputnik / Andranik GhazaryanԿոնդի բնակիչ Նաիրա Երեմյանը
Կոնդի բնակիչները արդարություն են փնտրում. նրանք հանդիպել են կառավարության ներկայացուցչին - Sputnik Արմենիա
Կոնդի բնակիչ Նաիրա Երեմյանը

Նա պարզաբանեց, որ Կոնդի բնակիչների համար կարևոր է բակի յուրաքանչյուր քառակուսի մետրը, որն այսօր կարող է աննշան թվալ։ Չէ՞ որ բազմաբնակարանային շենքում բնակելի մակերեսի պակասն ավելի ուժեղ է զգացվելու։

Երեմյանը նշեց, որ որոշ տներում կան 70-80 քմ մետր մակերեսով բակեր, որտեղ մի քանի ընտանիք է ապրում, և նրանք պահանջում են այդ տարածքները հավասար մասերի բաժանել` ամրագրելով  ամեն ինչ փաստաթղթերով։

«Մենք դեմ չենք, որ Կոնդի փեշերին բազմաբնակարանային տներ կառուցեն, իսկ հին տները պահպանեն, բայց սա չի նշանակում, որ մենք հեշտ ու հանգիստ կտանք մեր սեփականությունը կոպեկներով, կամ հենց այնպես կնվիրենք կառուցապատողներին», – նշեց Կոնդի բնակչուհին։

© Sputnik / Andranik GhazaryanԿոնդի բնակիչ Նաիրա Երեմյանը
Կոնդի բնակիչները արդարություն են փնտրում. նրանք հանդիպել են կառավարության ներկայացուցչին - Sputnik Արմենիա
Կոնդի բնակիչ Նաիրա Երեմյանը

Երեմյանը պատմեց, որ Կոնդի բնակիչների հետ հանդիպման ժամանակ քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը կատակեց, թե նրանք ոսկու վրա են ապրում։  Որոշ բնակիչներ սա ուղիղ իմաստով են հասկացել և նույնիսկ որոշել պեղումներ անցկացնել, մյուսները սա ակնարկ են համարել, թե հողը պետք է տալ միայն նրա շուկայական արժեքով, այլ ոչ թե «կոպեկով»։

Կոնդի հին բնակիչներին բազմիցս են խաբել` թողնելով կամ առանց բնակարանի, կամ քաղաքի ծայրամաս տեղափոխելով։  Այս կապակցությամբ կոնդեցիները մտադիր են ներքին խորհրդակցություն անցկացնել, քննարկել բոլոր ռիսկերը վարչապետի հետ, այնուհետև կամ վերանորոգել սեփական տները, կամ փոխանակել դրանք բնակարանների հետ։

© Sputnik / Andranik GhazaryanՓոքրիկ բակ Կոնդի տների արանքում
Կոնդի բնակիչները արդարություն են փնտրում. նրանք հանդիպել են կառավարության ներկայացուցչին - Sputnik Արմենիա
Փոքրիկ բակ Կոնդի տների արանքում

Կոնդը հիմնադրվել էր VII դարում։ Այն «Հին Երևանի» վերջին պահպանված թաղամասն է։ Գտնվում է քաղաքի կենտրոնում, բայց մայրաքաղաքից առանձնացված է։ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը խոստովանել է, որ նա ճիշտ էր համարում XIX դարի վերջի XX դարի սկզբի հայկական մայրաքաղաքի ճարտարապետական տեսքը վերականգնելու «Հին Երևան» նախագծի իրականացումը հենց Կոնդում, քանի որ այս տարածքում են պահպանվել ամենաշատ հին շենքերը, որոնք կարելի է վերակառուցել և օգտագործել տարբեր նպատակներով։

Լրահոս
0