00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ռուսաստանի գործընկերների թվում. Կոպիրկին

© Sputnik / Asatur YesayantsПосол РФ в РА Сергей Копыркин во время семинара "О деятельности Российской Федерации в сфере содействия международному развитию" (30 января 2019). Еревaн
Посол РФ в РА Сергей Копыркин во время семинара О деятельности Российской Федерации в сфере содействия международному развитию (30 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԴ դեսպանը Ռուսաստանի օրը ելույթը սկսեց հայերեն լեզվով ողջույնի իր խոսքով` դիմելով ներկաներին հետևյալ կերպ. սրտանց ողջունում եմ ձեզ։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Հայաստանն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ՌԴ արտաքին քաղաքական գործընկերների շարքում հաշվի առնելով մեր հարաբերությունների բարեկամական և դաշնակցային բնույթը։ Այս մասին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասաց Ռուսաստանի օրվան նվիրված ընդունելության ժամանակ։

Президент Армении Армен Саркисян с супругой Нунэ Саркисян посетили посольство России в связи с Днем России (12 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի նախագահն այցելել է Ռուսաստանի դեսպանատուն

«Սերտ կապված լինելով ոչ միայն աշխարհագրական դիրքով, այլև ընդհանուր պատմության էջերով, մեր երկրներն ու ժողովուրդները հավատարիմ են բարիդրացիականության հիանալի ավանդույթներին», – ասաց դեսպանը։

Նա նշեց,  որ միավորող առանցքային իրադարձություններից մեկը դարձավ մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին, որում ռուսներն և հայերը Խորհրդային Միության մյուս հանրապետությունների ներկայացուցիչների հետ համատեղ հետ մղեցին մարդկության գոյության ընթացքի ամենասարսափելի վտանգներից մեկը` երկար տարիներ խաղաղություն ապահովելով մեր մոլորակի վրա։

«Ուրախալի է տեսնել, որ ժամանակակից փուլում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը զարգանում է ոչ միայն երկկողմանի, այլև ավելի լայն համատեքստում` ԵԱՏՄ–ի շրջանակում, որի հնգամյակի տարում Երևանը ստանձնեց նախագահությունը», – ասաց Կոպիրկինը։

Премьер-министр Армении Никол Пашинян во время встречи с президентом России Владимиром Путиным на полях Петербургского международного экономического форума 2019 (6 июня 2019). Санкт-Петербург - Sputnik Արմենիա
Փաշինյանը շնորհավորել է Պուտինին ու Մեդվեդևին

Այս կապակցությամբ ՌԴ դեսպանը նշեց Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի հաջող անցկացումը։  Առաջիկայում Երևանում կանցկացվի նաև Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը։

«Անկեղծորեն ուրախ եմ նշելու այս տոնը իրական բարեկամների շրջանում։ Լինելով Հայաստանում Ռուսաստանի դեսպան, գլխավոր խնդիրս նախևառաջ տեսնում եմ հայ–ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման և խորացման, տնտեսական, ռազմաքաղաքական և մշակութային ու հումանիտար կապերի ընդլայնման, ԵԱՏՄ–ում, ՀԱՊԿ–ում, ԱՊՀ–ում Հայաստանի ներուժի բացահայտմանն աջակցելու ու նրա դերի ուժեղացման մեջ։ Համոզված եմ, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը, որն ընդգրկում է պետության և հասարակության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները, օրեցօր կամրանա` ամուր հիմք մնալով խաղաղության և մեր ժողովուրդների բարեկեցության համար», – ասաց դեսպանը։

Ընդունելությանը ներկա էին կառավարության անդամներ, տարբեր քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, հասարակական և մշակութային գործիչներ։

Լրահոս
0