00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշոտյանը կոչ է արել իշխանությանը չկտրվել իրականությունից և հիշեցրել է ՀՀԿ–ի դառը փորձը

© Sputnik / Asatur YesayantsВстреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн
Встреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշոտյանը խոստովանել է, որ ՀՀԿ–ի իշխանությունը ճաք է տվել, երբ հնչող քաղաքական գնահատականները սկսել են չհամապատասխանել ժողովրդի տրամադրություններին ու զգացմունքներին։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Աբովյանի քաղաքապետի ընտրությունները իշխանության ու Նիկոլ Փաշինյանի ձախողումն էին, ու այդ ֆոնին ժողովրդավարության հաղթանակի մասին խոսակցությունները միայն զարմանք են առաջացնում։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Встреча представителей РПА и ЕР - Sputnik Արմենիա
Ապրիլյան պատերազմի հանձնաժողովի ստեղծումը հակապետական մտածելակերպի արդյունք է. Աշոտյան

Հունիսի 9–ին կայացած Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իշխող «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Գրիգոր Գուլյանը պարտվել է «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ Վահագն Գևորգյանին։ Նախընտրական քարոզարշավի շրջանակում Գուլյանի կողմնակիցները քաղաքում քայլերթ էին կազմակերպել, որին մասնակցում էր անձամբ Նիկոլ Փաշինյանը։

Աշոտյանի կարծիքով` դժվար է պատկերացնել, որ ՌԴ նախագահ Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածունին սատարելու համար գնա Գուս Խրուստալնի քաղաք և այնտեղ քայլերթ անի։ Կամ` շատ դժվար է պատկերացնել, որ Թրամփը հանրապետական թեկնածուի օգտին Սակրամենտոյում քայլերթ կանի։

«Եվ այդքանից հետո աբովյանցին իր ձայնը տվեց այն թեկնածուին, որին ուզում էր։ Ու հիմա «վաճառել» դա որպես ժողովրդավարական ձեռքբերում, առնվազն ազնիվ չէ, քանի որ նույն այդ թիմը գիշերն այն տեղամասերից, որտեղից գալիս էր իրենց համար դրական արդյունք, շամպայն էր բացում», – նշեց նա։

Աղքատներն էլ են ապրել ուզում. Աբովյանի ընտրությունները մեսիջ էին Փաշինյանին և Ծառուկյանին

Աշոտյանը կարծում է, որ ցանկացած իշխանության խնդիրը ծագում է այն ժամանակ, երբ որ առաջանում է խզում իրականության և քաղաքական ու պետական գործիչների գնահատականների միջև։

«Մենք դրա դառը պտուղներին ծանոթ ենք», – ասել է Աշոտյանը։

Նա ավելացրեց, որ հանրապետականների իշխանությունն էլ սկսեց թուլանալ այն ժամանակ, երբ հանրային դաշտ նետվող քաղաքական գնահատականները սկսեցին չհամապատասխանել ժողովրդի զգացածին։

Լրահոս
0