ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Արաքս-Դալարիկ հատվածում կատարվող գծերի հիմնանորոգման պատճառով չեղարկվում են հունիսի 12-ին, ժամը 14:25-ին Երևանի երկաթուղային կայարանից մեկնող №686 Երևան-Գյումրի և 11:55-ին Գյումրու երկաթուղային կայարանից մեկնող №687 Գյումրի-Երևան էլեկտրագնացքի ուղերթերը: Այս մասին հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն։
«Ժամը 7:55 ու 18:25 Երևանից և 7:45 ու 18:40 Գյումրիից մեկնող Երևան-Գյումրի-Երևան երթուղու այլ էլեկտրագնացքները աշխատելու են առանց փոփոխությունների»,– նշված է հաղորդագրության մեջ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։