https://arm.sputniknews.ru/20190609/paytyun-vedii-qaxaqapetaranum-19054956.html
Պայթյուն Վեդիի քաղաքապետարանում. տղամարդը նռնակ է նետել. պայթեցվել է ՔԿԱԳ-ն
Պայթյուն Վեդիի քաղաքապետարանում. տղամարդը նռնակ է նետել. պայթեցվել է ՔԿԱԳ-ն
Sputnik Արմենիա
Վեդիի քաղաքապետարանի հարևանությամբ բնակվող մարդիկ պայթյունի ձայնը լսել են, բայց կարծել են, որ հրավառություն է։ 09.06.2019, Sputnik Արմենիա
2019-06-09T17:20+0400
2019-06-09T17:20+0400
2019-06-09T17:31+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1905/49/19054923_0:0:1000:566_1920x0_80_0_0_8a51e3867f90e7c150d5dbeaf3ad6d57.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1905/49/19054923_0:0:1000:628_1920x0_80_0_0_2d6ccc625cd3fcf1265e156805565a49.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատահարներ, հայաստան, հհ ոստիկանություն, վթար, պատահար, սպանություն, գողություն
պատահարներ, հայաստան, հհ ոստիկանություն, վթար, պատահար, սպանություն, գողություն
Պայթյուն Վեդիի քաղաքապետարանում. տղամարդը նռնակ է նետել. պայթեցվել է ՔԿԱԳ-ն
17:20 09.06.2019 (Թարմացված է: 17:31 09.06.2019) Վեդիի քաղաքապետարանի հարևանությամբ բնակվող մարդիկ պայթյունի ձայնը լսել են, բայց կարծել են, որ հրավառություն է։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի-Sputnik. Քաղաքապետարանի շենքում ժամանակավոր ապաստան ստացած տղամարդը գիշերը նռնակ է նետել շենքի ներսում և պայթեցրել ՔԿԱԳ-ի գրասենյակը:
Այս պահին մեծ թվով ոստիկաններ գտնվում են Վեդիի քաղաքապետարանի շենքում։ Ինչպես հայտնի դարձավ Sputnik Արմենիային, պայթյունը որոտացել է քաղաքապետարանի շենքում գտնվող Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում։
Մեր ունեցած տեղեկություններով՝ ոստիկանները Վեդիի կենտրոնական հրապարակից մի տղամարդու են բերման ենթարկել. վերջինս կասկածվում է նռնակը նետելու մեջ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ տղամարդուն քաղաքապետարանը ժամանակավոր ապաստան է տվել հենց քաղաքապետարանի շենքում։ Նա հաճախ եղել է ալկոհոլ ազդեցության տակ և ոչ սրտացավ վերաբերմունք դրսևորել իրեն հատկացված սենյակի նկատմամբ։
Այդ պատճառով շենքի պարետը պահանջել է, որ նա լքի տարածքը։ Ենթադրվում է, որ տղամարդը վրդովվել է պարետի պահանջից և ի նշան բողոքի՝ գիշերը նռնակով պայթեցրել է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման սենյակն ու հեռացել շենքից։ Վեդիի քաղաքապետարանի հարևանությամբ բնակվող մարդիկ պայթյունի ձայնը լսել են, բայց կարծել են, որ հրավառություն է։