00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Քննարկելու ենք այս կոնգրեսը պարբերական դարձնելու հնարավորությունը, քանի որ կարիք ունենք նման հարթակի․Անդրեասյան
14:26
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանից 30 կապիկ կտեղափոխեն Ղազախստան. օրինական գործա՞րք, թե՞ ապօրինի առևտուր

Բաժանորդագրվել
Հայաստանի տարածքով կենդանիների տարանցման դեպքերը բնապահպաններին չեն զարմացնում, բայց անհանգստացնում են։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik, Նելլի Դանիելյան. Մինչև հունիսի 19-ը Հայաստանից 30 կապիկ կտեղափոխեն Ղազախստան։ Այս մասին հայտնում է EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը։

Բնապահպաններին հաջողվել է հետաքննություն իրականացնել ու պարզել, որ կապիկները նախ ներկրվելու են Սուդանից Հայաստան, ապա տեղափոխվելու են Ղազախստան։

Ну вот скажите теперь, чем мы отличаемся от обезьян? - Sputnik Արմենիա
Ինչպես է կապիկը տեսահոլովակներ դիտում սմարթֆոնով. տեսանյութ

Կայքը հրապարակել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի ստորագրությամբ փաստաթուղթ, որից պարզ է դառնում, որ կապիկների տարանցումն իրականացնելու թույլտվությունը տրվել է Ղազախստանի Ալմաթի քաղաքում գրանցված «Ստակրիս» ԱՁ-ին։ Կապիկներն արտահանվելու են 3 խմբաքանակով` 10– ական խմբերում ներառված են լինելու վերվետ (Chlorocebus pygerythrus/Vervet monkey) ենթատեսակի կապիկներ։

Որպես կապիկների ծագման երկիր նշվում է Սուդանը, ծագման աղբյուրը՝ «վայրի բնությունից վերցված 12.06.2017թ.-ին»։

Արտահանման թույլտվությունը տրամադրվել է 2019թ.-ի հունվարի 1-ին և ուժի մեջ է մինչև հուլիսի 19-ը։ Պետեկամուտների կոմիտեից EcoNews–ին հայտնել են, որ հունիսի 6-ի դրությամբ «Ստակրիս» ԱՁ-ի կողմից կապիկներ վերաարտահանելու մասին տվյալներ չկան։

«Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ–ի նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով այս տեղեկությունը` նշեց, որ կենդանիների տարանցումը Հայաստանի տարածքով նոր երևույթ չէ։ Շատ են եղել հատկապես կապիկների տարանցման դեպքերը։ Իսկ վերջին ամենաթարմ դեպքը, որի մասին հիշեց Ադամյանը, կապված է դելֆինների հետ, որոնք Հայաստան էին բերվել` Դիլիջանի հյուրանոցներից մեկի լողավազանում տարբեր ծառայություններ կազմակերպելու նպատակով։

Перерыв на обед - Sputnik Արմենիա
Զվարճալի տեսանյութ. հնարամիտ կապիկը ձագին կառավարելու հիանալի միջոց է գտել

«Դելֆինները, որոնք դուրս գալով Ռուսաստանից` հայտնվեցին Հայաստանում, որոշ ժամանակ անց գնացին դեպի Պարսկաստան։ Հայաստանը դարձավ նրանց համար տարանցիկ երկիր»,– հիշեցրեց բնապահպանը։

Կապիկներից ու դելֆիններից զատ, Հայաստանի տարածքով այլ երկրներ են տեղափոխվել նաև էկզոտիկ տարբեր կենդանիներ, թռչուններ, օձեր և նույնիսկ միջատներ։ Բայց եթե նախկինում դա արվել է գաղտնի, ապա այսօր նույնը շարունակվում է արդեն օրինական ու բացահայտ ձևով։

«Նախկինում շատ հեշտ էր կաշառք տալ, հեշտությամբ ստանալ տեղափոխման փաստաթղթեր կամ տեղափոխել ներքին կարգով։ Դա մշտապես արվել է, բոլորս դրա մասին գիտենք։ Հիմա դա ավելի թափանցիկ է արվում։ Նախարարը դրա մասին տեղյակ է, փաստաթղթերը պաշտոնապես ձևակերպվում են» ,– ասաց Ադամյանը։

Խնդիրը, ըստ Ադամյանի, ոչ այնքան օրինականությանն է վերաբերում, որքան երկրի վարկանիշին։ Բնապահպանի համոզմամբ` այսօրինակ դեպքերի հետևանքով մեր Հայաստանը կարող է հայտնվել ցածր վարկանիշ ունեցող երրորդ երկրների շարքում, որոնք ընդունված է համարել կենդանիների անօրինական տարանցման երկրներ։

«Մենք հայտնվել ենք մի վիճակում, երբ շատ հանգիստ կարող են դիմել մեր կառավարությանը, մեր երկրի տարածքով տարանցում անել ու շատ հանգիստ տանել և կենդանիների առուվաճառքով զբաղվել»,– ասաց Ադամյանը։

Обезьянка с собачкой - Sputnik Արմենիա
Չվախենաս, ես հետդ եմ. ինչպես է կապիկը շանն անցկացնում գետակի մյուս ափը. տեսանյութ

Ավելին` նրա խոսքով, ստեղծված իրավիճակն էլ ավելի տարօրինակ է նրանով, որ Հայաստանում կենդանիների շահագործումն ու մասնավոր տարածքներում դրանց ազատազրկումն արգելելով հանդերձ, ՀՀ կառավարությունն իր տարածքը տրամադրում է կենդանիներին այլ երկիր տանելու ու այնտեղ շահագործելու համար։

Այս ամենը, Ադամյանի խոսքով, գործող օրենսդրության հետևանք է, որը չի արգելում կենդանիների տարանցումը ՀՀ տարածքով, բացառությամբ Կարմիր գրքում գրանցված կենդանիների։

Խնդրի կարգավորման համար բնապահպաններն այժմ ԱԺ պատգամավորների հետ աշխատում են կենդանիների տարանցումն արգելող նոր օրենքի նախագծի վրա։

Բայց մինչ նախագիծը կմշակվի, կդառնա օրենք ու կմտնի ուժի մեջ, Հայաստանի սահմանները օրենքով բաց են մնում կենդանիների առևտրով զբաղվողների համար։

Լրահոս
0