Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունն արդեն Աթենքում են։ Ինչպես Աթենքից հաղորդում է Sputnik Արմենիայի ֆոտոթղթակիցը, հունիսի 9-ին Երևան-Աթենք չարտերային չվերթով մեր հավաքականը մեկնել է Հունաստան։
Աթենքում հունիսի 11-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի չորրորդ տուրի Հունաստան-Հայաստան հանդիպումը:
Նշենք, որ նախապես հրավիրված 25 ֆուտբոլիստներից հավաքականի հետ չեն մեկնել Գրիգոր Մելիքսեթյանը, Արմեն Մանուչարյանը և Էրիկ Վարդանյանը: Վերջինս դուրս է մնացել հայտացուցակից վատառողջ լինելու պատճառով:
Հիշեցնենք` սա մեր հավաքականի 4-րդ հանդիպում է «Եվրո 2020» ընտրական փուլում: Նախորդ 3 հանդիպումներում մեր հավաքականը հյուրընկալվել է Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանուն (2-1), ապա հյուրընկալել Ֆինլանդիայի հավաքականին (0-2) և առաջին հաղթանակը տոնել Լիխտենշտեյնի հետ խաղում (3-0):