00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
65 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահակյան ընտանիքն ավելի քան 1 ամիս դրսում է մնացել. ինչ են խոստանում փլուզված տան տերերին

© Sputnik / Karine HarutyunyanАртавазд Саакян, владелец орбушившегося дома в селе Хнаберд, Арагацотн
Артавазд Саакян, владелец орбушившегося дома в селе Хнаберд, Арагацотн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սահակյանների տունը դեռ նախորդ ամիս էր փլուզվել։ Նրանց ժամանակավոր կացարան տրամադրելու խնդիրն այդպես էլ չի լուծվում` մինչև պետությունն իր պարտավորությունը կկատարի։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik, Կարինե Հարությունյան. Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում ապրող Սահակյանների` ավելի քան 40 օր դրսում մնացած ընտանիքն ընդգրկված է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակում։ Պետությունը պարտավորվում է մինչև 2020–ի ավարտը Սահակյաններին բնակարան տրամադրել։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։

Ինչպես արդեն հայտնել էինք, 56–ամյա Արտավազդ Սահակյանը բարեկամներից մեկի «Ժիգուլու» մեջ է քնում. մայիսի 3–ին Սահակյանների տունը փլվել է, ու 5 հոգանոց ընտանիքը մնացել է առանց տանիքի։ Հնաբերդում 1988–ի երկրաշարժից հետո 6 տուն վթարային էր դարձել, որոնց պետությունը պարտավորվել է փոխհատուցել։ Տուժածներից երեք ընտանիքի պետությունը 3 մլն դրամ է տրամադրել, իսկ մյուս երեքը գումարի փոխարեն տուն են ուզել. Սահակյանները, ևս երկու ընտանիքի հետ, դեռ սպասում են, որ իրենց տրված խոստումը կատարվի։

«Սահակյանների փաստաթղթային փաթեթի քննարկման արդյունքում նրա` 5 անձից բաղկացած ընտանիքը ճանաչվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու։ Նրանք հավակնում են երեք սենյակ բնակարանի»,–նշված է քաղշինի պատասխանում։

Հետաքրքրվել էինք նաև, թե արդյո՞ք Սահակյանների բնակարանային խնդրի հնարավորինս հրատապ լուծման համար չկա որևէ առավելություն այս դեպքում, երբ մարդիկ փաստացի հայտնվել են փողոցում։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ ծրագրի շահառու ճանաչվելու պարտադիր պայման է հանդիսանում երկրաշարժի հետևանքով բնակելի տան քանդված կամ քանդման ենթակա լինելու հանգամանքը: Այսինքն` ծրագրի շահառուներն այն ընտանիքներն են, որոնք անօթևան են մնացել երկրաշարժի հետևանքով, և այդ մասով նրանք միանման կարգավիճակն ունեն:

Школа в селе Севаберд - Sputnik Արմենիա
Զիփլայնի հույսով ապրող լեռնային գյուղը. Սևաբերդում վախենում են երեխաներ ունենալ

Արտավազդ Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ, այո, լավ է` մինչև 2020–ը պետք է բնակարան իրենց տրամադրեն, սակայն մինչ այդ իրենք ի՞նչ են անելու, որտե՞ղ լուսացնելու։

«Մարզպետարանից ասել են` պետք է ժամանակավոր կացարան տրամադրվի։ Մի երկու տուն ընտրել էի ես, բայց պարզվեց` բնակիչները համաձայն չեն, ասում են` վաճառում են իրենց տունը, վարձով չեն տալիս։ Խնդիրն այն է, որ ես անասուն ունեմ, համայնքում եմ ուզում տուն լինի, որ կարողանամ անասուններիս տիրություն անել, պահել»,–ասաց Սահակյանը։

Նրա խոսքով` աղջիկը դպրոցն ավարտել ու այժմ քննություններ է հանձնում և ուզում է բուհ էլ ընդունվել, բայց որտե՞ղ պիտի նորմալ պարապի քննությունների համար։

Հնաբերդի վարչական ղեկավար Մամիկոն Նիկողոսյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ փորձում են Սահակյանի ժամանակավոր կացարանի խնդիրը լուծել և առաջիկա օրերին 1-2 բնակարան ցույց կտան նրանց։ «Պիտի հարմար տուն գտնենք, որ շատ հեռու չլինի իրենց տնից, համայնքում լինի` սա է խնդիրը»,–ասաց նա։

Открытие нового детского сада благотворительного фонда SOS - Детские деревни (21 мая 2019). Котайк - Sputnik Արմենիա
Իր օրենքներով ապրող բազմազավակ ընտանիքների գյուղը. ՍՕՍ-ում գերիշխում է սերը

Մարզի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Դավոյանն էլ հայտնեց, որ ինքը գրություն է ուղարկել համայնքի ղեկավարին ու ասել, որ Սահակյանների ժամանակավոր կացարանի խնդիրը պետք է լուծվի։ Նրա խոսքով` 1-2 տուն առաջարկել են Սահակյանին, որոնք Հնաբերդում չեն եղել, սակայն Սահակյանն իրենց համայնքում է ուզում տուն գտնել։

Ի դեպ, քաղշինից հայտնում են նաև, որ ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների 90 տոկոսն արդեն իսկ ապահովվել է բնակարանով։ Միաժամանակ, հայտնում են նաև, որ 513 ընտանիք դեռ սպասում է իր բնակարանին, որոնք, ինչպես արդեն նշեցինք, պետք է տրամադրվեն մինչև 2020–ի ավարտը։

Սահակյանների ընտանիքի պատմության մանրամասները` այստեղ։

Լրահոս
0