ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Կոտայքի մարզում երեկ` հունիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել: Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի Հրազդան քրեակատարողական հիմնարկ տանող դաշտամիջյան ճանապարհին մի տղամարդ ինքնասպան է եղել:
57-ամյա տղամարդու դին` գազատար խողովակից պարանով կախված, առաջինը տեսել է նրա եղբայրը: Վերջինս առավոտյան իմացել է, որ ծնողների հետ բնակվող եղբայրն անհետացել է, ու սկսել է տարածքում փնտրել նրան:
Տեսնելով կախված եղբորը՝ տղամարդը կանչել է մոտակայքում աշխատող անձանց, որոնք էլ ահազանգել են շտապօգնություն:
Մեր տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած տղամարդն ամուսնալուծված է: Երկու երեխաներն ապրում են նախկին կնոջ հետ:
Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլի պատճառները: