Հայկական ավանդական հարսանիք. ինչու էին հնում հայուհիները կարմիր ու կանաչ հագնում
Հայկական ավանդական հարսանիք. ինչու էին հնում հայուհիները կարմիր ու կանաչ հագնում
Sputnik Արմենիա
Հայաստանում հարսանիքը մի ամբողջ ծիսակարգ է, որին միշտ շատ հանգամանորեն են պատրաստվում։ Այդպես է եղել նաև նախկինում։ Յուրաքանչյուր գործողություն իր... 08.06.2019, Sputnik Արմենիա
Հայաստանում հարսանիքը մի ամբողջ ծիսակարգ է, որին միշտ շատ հանգամանորեն են պատրաստվում։ Այդպես է եղել նաև նախկինում։ Յուրաքանչյուր գործողություն իր նշանակությունն է ունեցել։ Հնում հավատում էին նաև «վերևից ուղարկված» նշաններին և հարսանիքին պատրաստվում այնպես, որ ոչ ոք և ոչինչ չխանգարեր բարեհաջող ամուսնությանը։
Sputnik Արմենիայի ֆոտոշարքում կարող եք տեսնել, թե մեր նախնիները հատկապես ինչի վրա էին շեշտը դնում։
Հայկական հարսանեկան ավանդույթի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ։
Հարսանեկան զգեստը լրացնում էին գոտին ու գոգնոցը` ամուսնացած կնոջ ատրիբուտներով։ Կարմիր կամ մանուշակագույն գոտին կարվում էր ատլասից, իսկ վրան ոսկեզօծ թելերով գրում էին` «ի վայելումն կապողի»` նշելով հարսի անունը։
Հարսանիքից հետո երկրորդ օրը տան առաջ սավան էին կախում` որպես ապացույց, որ աղջիկը կույս է։ Աղջկա մորը նվեր էին նվիրում, իսկ հայրական տուն կարմիր խնձորներ էին ուղարկում։