Երկու պատմություն` Հենոյի ու Գևորգ Ղազարյանի մասնակցությամբ. ի՞նչ կատարվեց խաղից հետո
Երկու պատմություն` Հենոյի ու Գևորգ Ղազարյանի մասնակցությամբ. ի՞նչ կատարվեց խաղից հետո
Sputnik Արմենիա
Հայաստան–Լիխտեյնշտեյն խաղից անմիջապես հետո երկու հետաքրքիր պատմություն գրանցվեց. խաղադաշտ վազեց մի պատանի, որին իսկույն բռնեցին կարգադրիչները, իսկ նույն այդ... 08.06.2019, Sputnik Արմենիա
Հայաստան–Լիխտեյնշտեյն խաղից անմիջապես հետո երկու հետաքրքիր պատմություն գրանցվեց. խաղադաշտ վազեց մի պատանի, որին իսկույն բռնեցին կարգադրիչները, իսկ նույն այդ պահին Գևորգ Ղազարյանը մոտեցավ հաշմանդամ տղային։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Եվրո 2020-ի ընտրական փուլում այսօր կայացած Հայաստան–Լիխտեյնշտեյն հանդիպումից հետո, երբ մեր հավաքականը հաղթեց 3։0 հաշվով, ֆուտբոլիստները սկսեցին պտտվել խաղադաշտում ու շնորհակալություն հայտնել երկրպագուներին, այդ պահին մի պատանի նետվեց դաշտ` դեպի Հենրիխ Մխիթարյանը։
Կարգադրիչները հենց դաշտի սկզբում թույլ չտվեցին, որ նա հասնի ֆուտբոլիստին։ Թևերը ոլորեցին և ուզում էին դաշտից հեռացնել նրան, բայց Հենրիխ Մխիթարյանը մոտեցավ, խնդրեց, որ տղային բաց թողնեն։
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականը Լիխտեյնշտեյնի ընտրանու դեմ խաղում հաղթանակի հասավ Գևորգ Ղազարյանի, Ալեքսանդր Կարապետյանի և Տիգրան Բարսեղյանի գոլերի շնորհիվ։