00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանը թույլ չի տվել, որ պատմաբան Աշոտ Մելքոնյանը մտնի հարազատ Ախալքալաք

© Photo : official site of the Institute of HistoryВыступление директора Института истории Ашота Мелконяна перед осуществляющими миротворческую миссию армянскими военнослужащими (23 апреля 2017). Ливан
Выступление директора Института истории Ашота Мелконяна перед осуществляющими миротворческую миссию армянскими военнослужащими (23 апреля 2017). Ливан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելիքյանը չի բացառում երրորդ ուժերի միջամտությունը։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանի սահմանապահները թույլ չեն տվել, որ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելիքյանը հատի թուրք–վրացական սահմանը (Մելիքյանը ծնվել է Ախալքալաքում և Ախալքալաքի պատվավոր քաղաքացի է)։ Հարցը լուծվել է միայն այն ժամանակ, երբ միջամտել է Վրաստանում Հայաստանի դեսպանատունը և Հայաստանի արտգործնախարարությունը։

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 6-ին, երբ Մելքոնյանը Թուրքիայից Հայաստան է վերադարձել Վրաստանի տարածքով։

«Պատկերացնո՞ւմ եք իմ վիճակը։ Լինելով ծնունդով ախալքալաքցի` մնացել էի թուրք–վրացական սահմանին ու չէի կարողանում հայրենիք մուտք գործել», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Աշոտ Մելքոնյանը։

Գիտնականը նշեց, որ սահմանապահները ոչինչ չեն բացատրել, միայն թղթի մի կտոր են տվել, որում գրված է եղել` Վրաստանի իշխանությունը Մելքոնյանի մուտքը համարում է անցանկալի ու ոչ նպատակահարմար։

Մելքոնյանը ստիպված էր Երևան վերադառնալ օդային ճանապարհով, բայց խնդիրը լուծել են Վրաստանում Հայաստանի դեսպանատունն ու ՀՀ ԱԳՆ–ն։

Полицейская машина в Грузии - Sputnik Արմենիա
Սկանդալ Ախալքալաքում. կանոնների խախտումը վերաճել է քաղաքացիներ-ոստիկանություն քաշքշուկի

Աշոտ Մելքոնյանը տարակուսանքի մեջ է, քանի որ չի կարողանում կատարվածի պատճառը հասկանալ։ Նա հուսով է, որ սխալմունք է տեղի ունեցել, և ամեն ինչ շուտով կպարզվի։ Պատմաբանի խոսքով` իր ամբողջ գործունեության ընթացքում որևէ հակավրացական քայլ չի արել։

«Խորապես համոզված եմ, որ այդ տարածաշրջանում ապրող հայերն ու վրացիները, որոնք ընդհանուր պատմություն ունեն, անցել են քաղաքական և կրթական միանման ճանապարհ, պարզապես դատապարտված են լինել միասին, կողք կողքի ապրել և չեն կարող վատ, թշնամական հարաբերություններ ունենալ», – ասաց Մելքոնյանը։

Նա նշեց, որ ջավախահայ լինելով` չէր կարող չքարոզել հայ–վրացական բարեկամությունն ու եղբայրությունը։ Այդ պատճառով իր համար անհասկանալի է Վրաստանի իշխանության վերաբերմունքը։ Մելքոնյանը չի բացառում արտաքին ուժերի միջամտության գործոնը, օրինակ` թուրքերի կամ ադրբեջանցիների։

Գիտնականը հիշեցրեց, որ 2012 թվականին իրեն շնորհել են «Ախալքալաքի պատվավոր քաղաքացի» կոչումը։

«Ինձ համար սա առանձնակի նշանակություն ունի, քանի որ Ախալքալաքն իմ հարազատ քաղաքն է, ես այստեղ եմ ծնվել, մեծացել, ավարտել դպրոցը։ Այդ կոչումն ինձ համար շատ թանկ է, և նման վերաբերմունքն ինձ համար անհասկանալի է», – ասաց Մելքոնյանը։

Պատմաբանը նաև նշեց, որ վերջին շրջանում հաճախ է Ախալքալաք մեկնել, որովհետև եղբայրը ծանր հիվանդ է։ Սկզբում սահմանին նրան տարօրինակ էին նայում, իսկ հիմա ընդհանրապես արգել են։

Մելքոնյանը տարակուսանքի մեջ է, ինչու է հենց ինքը նման իրավիճակում հայտնվել, հատկապես եթե հաշվի առնենք նրա ակտիվ ու սերտ համագործակցությունը վրացի պատմաբանների հետ։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրենը նշեց, որ վրացի գործընկերների հետ տարբեր նախագծեր են իրականացնում և նույնիսկ երկու ժողովուրդների բարեկամական կապերին նվիրված համատեղ ժողովածու պատրաստում։

Լրահոս
0