00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մենք աշխարհաքաղաքական խաղերի մեջ չենք մտնելու». Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ԵՄ ընտրության մասին

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցВыступление премьер-министра Армении Никола Пашиняна на пленарном заседании ПМЭФ-2019 (7 июня 2019). Санкт-Петербург
Выступление премьер-министра Армении Никола Пашиняна на пленарном заседании ПМЭФ-2019 (7 июня 2019). Санкт-Петербург - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Ռուասաստանի, Չինաստանի, Իրանի ու Եվրամիության միջև։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Հայաստանն իր ներդրումն է ունենալու Եվրասիական տնտեսության միության ու Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման մեջ։ Այս մասին վարչապետն ասել է այսօր Սանկտ Պետերբուրգի միջազգային համաժողովի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարձագանքի Երևանը, եթե Բրյուսելը պահանջնի, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ–ից։

Выступление премьер-министра Армении Никола Пашиняна на пленарном заседании ПМЭФ-2019 (7 июня 2019). Санкт-Петербург - Sputnik Արմենիա
«Պատրաստ ենք ՀՀ-ն դարձնել տաղանդավոր մարդկանց դրախտ». Փաշինյանի ելույթի առանցքային պահերը

Փաշինյանը նշել է, որ Հայաստանը համագործակցում է Եվրամիության հետ՝ ներքին բարեփոխումների հարցերով։ Ավելին, եվրոպական պետությունների առաջնորդների հետ մի շարք հանդիպումներից հետո նա եկել է այն եզրահանգման, որ նրանք աջակցում են Հայաստանին Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու ձգտման հարցում։

Վարչապետը նշել է, որ Երևանը ԵՄ–ի հետ հարաբերություններ է հարթում ու չի թաքցնում դա Մոսկվայից, Բրյուսելում էլ լավ գիտեն հայ-ռուսական համագործակցության բնույթի մասին։

«Մենք չենք պատրաստվում աշխարհաքաղաքական խաղերի մեջ մտնել ու մտադիր ենք նորմալ հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի հետ», – նշել է Փաշինյանը։

Վարչապետը վստահ է, որ և՛ Չինաստանը, և՛ ԵՄ–ն, և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը հետաքրքրված են գլոբալ կայունության ու անվտանգության մեջ։ Նա ավելացրեց, որ Հայաստանը որպես ԵԱՏՄ անդամ գիտակցում է իր պատասխանատվությունն ու նպաստելու է իր գործընկերների միջև հարաբերությունների լավացմանը։

«Մենք այդքան շատ գործիքներ չունենք, բաց մենք մեր ներդրումը կունենանք գլոբալ անվտանգության, կայունության ու համագործակցության հարցում», – ասել է կառավարության ղեկավարը։

Փաշինյանը վստահ է, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի ու Եմ–ի միջև»։ Ավելին, նրա կարծիքով, Երևանը  կարող է առանցքային դերակատարություն ունենալ երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման գործում` հաշվի առնելով ԵԱՏՄ–ի ու Իրանի միջև ազատ տնտեսական գոտու մասին համաձայնագիրը։

Լրահոս
0