Լրագրողի մասնագիտությունը միշտ գրավիչ է եղել ու շատերին է հետաքրքրել։ Իսկ այժմ, երբ երկիրը գլխավորում է լրագրող Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում այդ մասնագիտության նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրություն կա։
Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալության ու ռադիոկայանի աշխատակիցները մանրամասն ներկայացրել են հյուրերին գործակալության աշխատանքը, ցույցն են տվել` ինչ է մտնում դիզայներ–ինֆոգրաֆիստի պարտականությունների մեջ, պատմել են` ինչ է պետք անել լավ ֆոտոթղթակից դառնալու համար ու ինչպես են նյուզ–ռումում լուրեր պատրաստում։
Դպրոցականներին հետաքրքրել է հատկապես Sputnik Արմենիա ռադիոկայանի աշխատանքը։ Թողարկող խմբագիր Հովհաննես Շողիկյանը մանրամասն պատմել է` ինչպես է աշխատում ռադիոյի թիմը, թույլ է տվել երեխաներին միկրոֆոնի մոտ նստել ու իրենց ռադիոհաղորդավար զգալ։
Մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի պրոդյուսեր Վարդան Ալոյանը ներկայացրել է հավաքված դպրոցականներին «Ռոսիա սեգոդնյա» ՄԳՏ–ի կառուցվածքն ու գործակալության եզակի հնարավորությունների մասին։
—Իսկ ինչպե՞ս եք հաշվարկում ձեր գործակալության վարկանիշը, – հարցրել է հետաքրքրասեր դպրոցականներից մեկը։
—Օրինակ` կայքի այցելությունների քանակով, – պատասխանել է Ալոյանը։
—Հիմա այցելությունների քանակը կավելանա, – միաձայն ասացին ուսուցչուհիներն ու սաները։
Ներքին Բազմաբերդ գյուղի դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Իրինա Առաքելյանն ասաց.
—Շատ հետաքրքիր էր, ու ոչ միայն երեխաների, այլև մեզ համար։ Կարևոր է, որ ձեր աշխատակիցներն առանց պայմանավորվելու ասացին երեխաներին այն, ինչը մենք օրեցօր կրկնում ենք` ուշադիր եղեք բոլոր առարկաների նկատմամբ։ Լեզուներն ու համակարգիչը կարևոր են, բայց ինչպես եք գիտության կամ տնտեսության մասին հոդված գրելու առանց ֆիզիկայի ու մաթեմատիկայի։
11 դասարանի աշակերտուհի Արևիկ Պողոսյան.
—Ինձ համար երջանիկ օր է։ Ոչ միայն շատ հետաքրքիր բաներ իմացա, այլև հայտնի մարդկանց հետ ծանոթացա ու իմացա` ինչպես են ռադիոն ու կայքն աշխատում։ Մտածում էի` տնտեսագետ դառնալու մասին, բայց կարող է տնտեսական թեմաներով գրող լրագրող դառնամ։
Sputnik ՄեդիUs նախագիծը ենթադրում է ճանաչողական էքսկուրսիաներ գործակալություն ու մամուլի կենտրոնում ինտերակտիվ հանդիպումների անցկացում լայն լսարանի համար (դպրոցականներ, ուսանողներ, ասպիրանտներ, երիտասարդ մասնագետներ և այլն) ու տարբեր ոլորտի փորձագետների հետ։ Միջոցառումների ընթացքում տարբեր ոլորտների մասնագետները հնարավորություն են ստանում ներկայացնել իրենց փորձն ու ձեռքբերումները, նաև պատասխանել իրենց սկսնակ գործընկերների հարցերին։ Sputnik ՄեդիUs նախագծի շնորհիվ հյուրերը կարող են տեղեկություն ստանալ իրենց ընտրած ոլորտի մասին։