ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. «Եվրատեսիլ 2016»-ի մասնակից, երգչուհի Իվետա Մուկուչյանն արդեն վայելում է ամառը։ Նա Instagram–ի իր էջում լուսանկար է հրապարակել` ցուցադրելով սլացիկ կազմվածքը։
«Կանայք, հագեք ձեր լողազգեստները, արևայրուքի սեզոնը արդեն պաշտոնապես բացված է»,– լուսանկարին կից գրել է նա։
Посмотреть эту публикацию в Instagramladies grab your bathing suits ! the tanning season is officially open 💚
Երկրպագուներին շատ է դուր եկել լուսանկարը, և նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են շռայլել երգչուհու հասցեին։
Հիշեցնենք, որ Իվետա Մուկուչյանն այժմ ակտիվ մարզվում է: Ավելի վաղ նա մեկ այլ լուսանկար էր հրապարակել օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ։
Посмотреть эту публикацию в Instagram