ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում:
Աջափնյակ վարչական շրջանում գտնվող «Ժասմին» հյուրանոցի համարներից մեկում 30-ամյա մի տղամարդ ինքնասպան է եղել:
Նրա դին վարագույրի կախիչից սավանով կախված նկատել է մատուցողուհին, որը տղամարդու պատվիրած ըմպելիքը բերել էր սենյակ:
Ինքնասպան եղած տղամարդը մենակ էր եկել հյուրանոց և, ամենայն հավանականությամբ, ինչ-որ աղջկա է սպասել:
Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները: Մեր տեղեկություններով մահացած տղամարդը ապրում էր Ապարան քաղաքում: