00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Բենիամին Մաթևոսյան
Ալիևն առնվազն 9 նախապայման ունի մինչև Հայաստանի հետ Խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Բենիամին Մաթևոսյան
09:06
10 ր
Արա Մարջանյան
Կատարի գազը կարող է մրցակից լինել իրանական և ռուսական գազին. Արա Մարջանյան
09:17
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ կառավարությունը և Կենտրոնական բանկը «անվտանգության բարձիկներ» են նախապատրաստում

© Sputnik / Aram NersesyanПредседатель Центрального банка Армении Артур Джавадян в парламенте (29 мая 2018). Еревaн
Председатель Центрального банка Армении Артур Джавадян в парламенте (29 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չնայած Հայաստանի տնտեսությունում առկա մի շարք խնդիրներին` արտաքին ազդեցությունը կարող է ավելի զգայուն լինել։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Դավիթ Գալստյան. Հայկական իշխանությունները ցանկանում են ապահովագրել տնտեսությունը գալիք ցնցումներից և դիմանում են տնտեսական ակտիվությանը զարկ տալու «գայթակղությանը»։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Վահագն Խաչատրյանը։

Հունիսի 5–ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, պատասխանելով պատգամավորների մի շարք հարցերին, այդ թվում` կապված վարկեր տրամադրելը հեշտացնելու և տնտեսությունում մեծ արժույթային զանգվածի հետ, առաջարկել է զրուցել հաջորդ շաբաթ «փակ դռների» հետևում։

Սպառողական վարկերի աճը

Վահագն Խաչատրյանի կարծիքով` կան մի քանի գործոններ, որոնք հարուցում են տնտեսական իշխանությունների անհանգստությունը և որոնք նրանք կցանկանային քննարկել փակ ռեժիմով։ Դրանցից առաջինը վերաբերում է սպառողական վարկավորման աճին։

Заседание парламента посвященное взлету цен  - Sputnik Արմենիա
«Տարօրինակ տնտեսություն». ի՞նչն է մտահոգել Արթուր Ջավադյանին

Նա նշեց, որ Հայաստանում վերջին տարիներին տեղի չի ունեցել եկամուտների զգալի ավելացում (այս տարի սպասվում է որոշ կատեգորիաների համար աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում)։

«Եթե նայել Հայաստանի բանկերի վարկային պորտֆելին, ապա կարելի է նկատել դրանցում սպառողական վարկերի բաժնի զգալի ավելացում», – նշեց Խաչատրյանը։

Նշենք, որ ԿԲ տվյալներով մարտին սպառողական վարկերի բաժինը հայկական բանկերի ընդհանուր պորտֆելում կազմում է մոտ 25 տոկոս (մոտ 744 միլիարդ դրամ)։

Օրինակ, Ռուսաստանում, նրա խոսքով, նույնպես բախվել են այդ խնդրի հետ և արդեն ձեռնարկել առաջին միջոցները: Մասնավորապես, սպառողական վարկավորման շուկայի համար այս տարվա աշնանից ներդրվում է քաղաքացիների պարտքային ծանրաբեռնվածության ցուցանիշը՝ եկամտի և պարտքի հարաբերակցությունը, որը պետք է հաշվի առնեն թե՛ բանկերը, թե՛ միկրոֆինանսական կազմակերպությունները վարկեր տրամադրելիս։ ՌԴ ԿԲ ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի խոսքով` Ռուսաստանում կապալառուներն իրենց եկամտի 44 տոկոսն ուղղորդում են վարկերի մարմանը, դրանով էլ թելադրված է պարտքի բեռը սահմանափակելու անհրաժեշտությունը։

Հայ տնտեսագետի կարծիքով` չի կարելի սպառողական վարկեր և ավտովարկեր տրամադրել նույնքան հեշտ, ինչպես դա արվում է Հայաստանում։ Դա ռիսկային է և կարող է հանգեցնել ճգնաժամի։

Նրա խոսքով` պատգամավորների հետ ԿԲ նախագահի զրույցի թեմաներից մեկը, որոնք առաջարկում են նվազեցնել վարկերի տոկոսադրույքները, կլինի հենց դա։

Ինչի՞ հաշվին է արձանագրվում տնտեսական ակտիվություն

Ընդհանուր առմամբ անդրադառնալով տնտեսությանը` Խաչատրյանը նշեց, որ, չնայած 4 ամիսների ընթացքում արձանագրված 7,2 տոկոս տնտեսական աճին, կան խնդիրներ։ Բանն այն է, որ ակտիվության աճի մեջ մեծ բաժին են կազմում առևտուրը և ծառայությունները։

Стройка - Sputnik Արմենիա
Կառավարությունը վերանայում է հիփոթեքային ծրագրերը. պետական աջակցությունը կավելանա

«Բայց դա ծառայությունների այն ոլորտն է, որն անմիջականորեն կապված չէ կենցաղի հետ։ Դրանք խաղատներն են, օնլայն խաղերը և այլն», – ասաց Խաչատրյանը։

Տնտեսագետի կարծիքով` նշված աճը պետք է զգալիորեն բարձր լինի, քանի որ Հայաստանում հեղափոխական իրադարձություններից և բիզնեսում առկա կոռուպցիոն սխեմաների դեմ պայքարից հետո զգալի միջոցներ են ազատվել։

«Միջոցները պետք է ազատվեին կոռուպցիոն սխեմաներին չմասնակցելու շնորհիվ։ Դրանց ազդեցությունը տնտեսության վրա պետք է մեծ լինի։ Հնարավոր է, հենց դրանք են նպաստում այդպիսի մակարդակում տնտեսական ակտիվության աճին», – ասաց տնտեսագետը։

Բանն այն է, որ Հայաստան ուրիշ ռեսուրսներ չեն մտել, հակառակը, դրանք նվազել են։ Տնտեսագետը նշեց լեռնահանքային ոլորտի խնդիրները («Ամուլսար», «Թեղուտ»), «Արմենալի» խնդիրը, ներդրումների նվազումը։

Վերջին տարիներին բնակչության բարեկեցության մակարդակը չի աճել, դա բացասաբար է անդրադառնում տնտեսական ակտիվության վրա։ Բարեկեցության աճի բացակայությունը հանգեցրել է սպառողական պահանջարկի անկման և ներկրման նվազեցման, ինչի մասին վկայում է Հայաստանում չօգտագործված արժույթի ծավալների ավելացումը։

Այն հարցին, թե ինչպիսին կարող էր լինել տնտեսական ակտիվությունը, եթե չլինեին նշված բացասական գործոնները, տնտեսագետը չբացառեց երկնիշ թվերը։

Արտաքին գործոններ

Չնայած ներքին շուկայում բացասական միտումներին` ավելի մեծ մտավախություններ է առաջացնում համաշխարհային տնտեսությունում տիրող իրավիճակը, ինչը չի կարող չազդել Հայաստանի վրա։

Председатель ЦБ Артур Джавадян на совещании у премьер-министра (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանում ոսկու աֆինաժային գործարան կբացվի. Ջավադյան

«Վարկային և վերաֆինանսավորման տոկոսադրույքների նվազեցման հարցերում ԿԲ սահմանափակումներում իրենց դերն են խաղում արտաքին գործոնները», – նշեց Խաչատրյանը։

Օրինակ, Իրանից զբոսաշրջիկների հոսքն այս տարվա գարնանը պետք է ավելի շատ լիներ։ Նման հոսք չեղավ, հետևաբար, չեղավ նախատեսվող արժույթի հոսքը։

Համաշխարհային բանկը 0,3 տոկոսով նվազեցրել է (մինչև 1,2 տոկոս) Ռուսաստանի տնտեսական աճի կանխատեսումը` հաշվի առնելով նավթի գների հնարավոր անկումը։

Ընդ որում, ՀԲ կարծիքով` խնդիրներ են սպասվում ոչ միայն Ռուսաստանում։ ՀԲ–ն նվազեցրել է ամբողջ համաշխարհային տնտեսության սպասելի աճը ԱՄՆ–ի և Չինաստանի առևտրային պատերազմի, նավթային հարցերի պատճառով և այլն։

«Հայաստանի ԿԲ–ն այդ պայմաններում իր համար ստեղծում է «անվտանգության լրացուցիչ բարձիկներ»։ Դրանք կարող են թանկ նստել մեզ վրա, քանի որ այդ «բարձիկների» բացակայությունը կարող է ավելացնել տնտեսական ակտիվությունը։ Բայց դրանց բացակայությունը կարող է ապագայում դառնալ լուրջ ճգնաժամի պատճառ», – ասաց Խաչատրյանը։

Заседание парламента посвященное взлету цен  - Sputnik Արմենիա
Որքա՞ն կլինի Հայաստանի տնտեսական աճը 2019 թ–ին. Ջավադյանը թվեր ներկայացրեց

Հայաստանում նման բան արդեն տեղի է ունեցել 2006-2007թթ–ին։ Երկիրը մի կողմ քաշված չէ աշխարհի ֆինանսական խնդիրներից։ Այն այնքան ինտեգրած է համաշխարհային տնտեսության մեջ, որ ոչ մեծ փոփոխություններն ազդում են Հայաստանի տնտեսության վրա։

«Ե՛վ կառավարությունը, և՛ ԿԲ–ն իրենց առջև խնդիր են դրել իրավիճակը կառավարելի և կայուն պահել», – ասաց Խաչատրյանը։

Պատահական չէ, որ ԱՄՀ–ն Հայաստանին տալիս է 250 միլիոն դոլարի չափով «stand by» վարկ։ Այդ վարկը կարելի է օգտագործել միայն այն ժամանակ, երբ իրավիճակը վատթարանա։

Դա իր հերթին նշանակում է, որ կա համաշխարհային տնտեսությունում բացասական երևույթների կանխազգացողություն։ Տնտեսագետը հիշեցնում է նաև այն տեսության մասին, որ յուրաքանչյուր 10 տարին մեկ համաշխարհային տնտեսությունում տեղի են ունենում մեծ ճգնաժամեր, վերջինը եղել է 2008թ–ին։

Այսպիսով, տնտեսագետի կարծիքով, հայկական իշխանություններն ընտրություն են կատարել կայունության և բարձր տնտեսական ակտիվության միջև։ Եվ ընտրել են առաջինը։ Խաչատրյանը ներկա պայմաններում դա ճիշտ որոշում է համարում։

Լրահոս
0