Այստեղ ոչ միայն աշխատողների իրավունքների շահերի ոտնահարում է, այլ նաև պետության -մասնավոր սեկտոր իրավահարաբերությունների ոչ պատշաճ կատարում։
Նա հիշեցրել է, որ Sasstex ընկերությունն արտոնյալ պայմաններով պետությունից ստացել է անշարժ գույք և այլ միջոցներ և ունի պարտավորություններ, որոնք չի կատարում․ օրինակ, խստացել էր 400-ից ավելի աշխատատեղ ստեղծել, բայց ավելի քիչ են աշխատողները, ապահովել պատշաճ աշխատանքային պահամաններ, որոնք չկան և այլն։
«Պետությունը արտոնություն է տալիս ներդրողներին, իսկ նրանք չեն պահպանում պայմանները»,-ասել է Բաղդասարյանը։
Պատգամավորը վրդովված է՝ ընկերությունը սպառնացել է աշխատանքից ազատել այն բանվորուհիներին, որոնք շփվել էին լրագրողների հետ և բողոքել աշխատանքային պայմաններից։
Նազելի Բաղդասարյանը կապի մեջ է բանվորուհիների հետ, այժմ նա ուսումնասիրում է աշխատակիցներին առաջարկված նոր պայմանագիրը և այն համեմատելու է նախկինի հետ ՝ հասկանալու համար՝ կա՞ արդյոք խախտում։
Հիշեցնենք` Գյումրու Sasstex կարի գործարանի ավելի քան 100 աշխատակիցները դժգոհում են վարձատրության չափից ու աշխատանքային վատ պայմաններից։ Նրանց խոստացել են կանչել և նոր պայմանագրեր կնքել, սակայն ավելի ուշ բանվորուհիներին թույլ չեն տվել մուտք գործել շենք և հանդիպել ղեկավարության հետ։