Amazon ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի դրոնի նախատիպը, որն օգտագործվելու է Prime Air առաքման ծառայության համար: Հայտնի չէ, թե ինչն է ներշնչել ինժեներներին և դիզայներներին, բայց դրոնը ինչ-որ բանով հիշեցնում է Star Wars ֆիլմաշխարհի TIE Advanced կործանիչը:
Նոր դրոնը դեռ անուն չունի, այլ տեղեկություններ էլ Amazon-ը չի հայտնում: Սակայն ընկերությունը վստահեցրել է, որ դրոնի ստեղծումը երկու նպատակ է հետապնդում՝ ապահովել առավելագույն անվտանգություն և արդյունավետություն:
Amazon-ն առայժմ չի կարող ասել, թե երբ կմեկնարկի Prime Air օդային ծառայությունը: