00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Սերգեյ Մելքոնյան
Թուրքիայի և Իսրայելի միջև պայմանավորվածության մասին դժվար է ենթադրություն անելը․ Մելքոնյան
11:11
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Սերգեյ Մելքոնյան
Թուրքիայի և Իսրայելի միջև պայմանավորվածության մասին դժվար է ենթադրություն անելը․ Մելքոնյան
13:48
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահակյանը պատասխանել է Փաշինյանին. Արցախի ղեկավարությանը միշտ տեղյակ էին պահում

© Photo / official site of the Prime minister of RAВстреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Карабаха Бако Саакяна (9 мая 2019). Степанакерт
Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Карабаха Бако Саакяна (9 мая 2019). Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի նախագահը համարում է, որ շահարկումներ թույլ չտալու համար Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Արցախի նախագահ Բակո Սահակյանը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի «դավադիր ուժերի» մասին հայտարարությանը: «Արցախպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Բակո Սահակյանը հայտարարել է, որ անթույլատրելի է համարում Արցախի ու Հայաստանի միասնականությունը խարխլելուն ուղղված ցանկացած քայլ` թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի, թե՛ սփյուռքի կողմից։

Главы Армении и Карабаха - Никол Пашинян и Бако Саакян в штаб-квартире Армии обороны. Степанакерт (9 мая) - Sputnik Արմենիա
Փաշինյանը չի ընդունում Արցախի ղեկավարության պահվածքը. իրականությունն ու ֆեյսբուքը

Արցախի նախագահը վերահաստատել է նախկինում արած իր հայտարարությունն այն մասին, որ եթե կան դավադիրներ, նրանք պատժվելու են:

Սահակյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արցախի իշխանությունն անտեղյակ է եղել բանակցային պրոցեսից մինչև այն պահը, երբ ինքը նրանց է տրամադրել բանակցային փաստաթղթերի փաթեթը։

«Վերջերս ՀՀ վարչապետը տրամադրել է մեզ որոշ փաստաթղթեր բանակցային գործընթացի մասին: Մենք էլ մեր հերթին ՀՀ վարչապետին ենք փոխանցել բանակցային գործընթացին առնչվող մեզ մոտ առկա փաստաթղթերի փաթեթը»,– ասել է Սահակյանը։

Նա ավելացրել է, որ նախկինում ևս Ադրբեջանի հետ բանակցություններից առաջ ու դրանցից հետո Հայաստանի իշխանություններն Արցախի ղեկավարությանը տեղյակ են պահել քննարկվող հարցերի ու վերջին զարգացումների մասին:

«Ընդհանրապես, ուզում եմ ընդգծել, որ շահարկումներ թույլ չտալու լավագույն և գուցե միակ հնարավորությունը բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնումն է՝ Արցախի անմիջական մասնակցությամբ»,– ասել է Բակո Սահակյանը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ինքն առաջինն է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ներկայացրել բանակցային պրոցեսի ներկա վիճակն ու բոլոր բանակցային փաստաթղթերը։ Փաշինյանը նաև շեշտել էր, որ իր համար անհասկանալի է, որ դրանից հետո այդ սեղանի շուրջ ներկա մարդիկ «տակից հրահրում են»` Ֆեյսբուքում գրառումներ անելով, թե Հայաստանի կառավարությունը հողեր է ծախում։

Փաշինյանը նաև հայտարարել էր, որ Արցախում դավադիր ուժերն ու վտանգները կառավարվում են ու արմատախիլ կարվեն:

Լրահոս
0