ԵՐԵՎԱՆ, 5 հունիս — Sputnik. ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի աները՝ Ձոնիկ Մարգարյանը, նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի տեղակալ: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։
«Նոր իշխանությունների գործելաոճը, հատկապես կադրային քաղաքականության առումով, ոչնչով չի զիջում նախորդ իշխանության՝ ՀՀԿ-ականների գործելաոճին, որոնք ամեն կերպ համակարգը լցնում էին իրենց խնամի, ծանոթ, բարեկամներով: Հիմա էլ Ալեն Սիմոնյանի աները՝ Ձոնիկ Մարգարյանը, նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ»,–գրում է թերթը։
Հայտնի է, որ Ալեն Սիմոնյանն ու Վիկտոր Մնացականյանը ջերմ հարաբերություններ ունեն:
Ձոնիկ Մարգարյանը նախկինում եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարը և այդ պաշտոնից ազատվել է 2010 թվականին։