ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ աչքի է ընկել «լավ» վարքով` ննջելով Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II–ի հանդիսավոր ելույթի ժամանակ։
Թրամփը եռօրյա պետական այցով Լոնդոնում է։
«Տեսախցիկը որսացել է, թե ինչպես է Դոնալդ Թրամփի աչքը կպել Բուկինգհեմյան պալատում միջոցառման ժամանակ», – գրում է Mirror պարբերականը հրապարակված տեսանյութի տակ։
Նախագահը «հանձնվել» է այն պահին, երբ խոսքը հասել է ամերիկա–բրիտանական սերտ հարաբերություններին։ Նրա կզակն իջել է կրծքին, բայց դա շատ երկար չի տևել։ Նա կտրուկ բարձրացրել է գլուխը և համակ ուշադրություն «բեմադրել»։
Թրամփը և նրա կինը` Մելանյա Թրամփը, առաջին անգամ 2018թ–ին էին արժանացել Եղիսաբեթ II–ի ընդունելությանը։ Այդ անգամ նրանք ուշացել էին անգլիացիների համար «սրբազան» թեյի ժամից։