ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Քրեական հեղինակություն Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, նախօրեին ավտովթարի է ենթարկվել, որի հետևանքով կոտրել է ձեռքը: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը
«Այս պահին նա գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում»,– նշում է թերթը։
Ըստ պարբերականի` բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են բավարար: