00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է հայտնի հատուկջոկատայինի սպանության մեջ կասկածվող հայերի մասին

© Photo : личная страничка в соцсетяхНикита Белянкин
Никита Белянкин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քննությունը պարզել է հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության բոլոր մասնակիցներին։ Արդեն հարցաքննվածներ կան, թեև, ըստ տվյալների, նրանցից մեկը թաքնվել է Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Ռուսաստանի քննչական կոմիտեն մի տեսանյութ է հրապարակել, որում հարցաքննում են Մերձմոսկովյան շրջանում նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործով ձերբակալված անձին։

Ըստ տվյալների` կասկածյալներից մի քանիսը ՀՀ քաղաքացի են։ Մահացած Նիկիտա Բելյանկինի հայրը РБК–ին տված հարցազրույցում ասել է, որ զրուցել է ՔԿ–ի ներկայացուցիչների հետ, որոնք աշխատել են դեպքի վայրում։

«Նրանք ինձ են ասել, որ բոլոր կասկածյալների ինքնությունը պարզվել է, մեկը` ձերբակալվել, նրա հետ այժմ աշխատում են քննիչները։ Կասկածյալներից շատերը Հայաստան են մեկնել։ Ինձ ասացին, որ Հայաստանը նման գործով կհանձնի բոլորին, դա գրեթե հստակ է», – ասել է մահացածի հայրը` Ալեքսեյ Բելյանկինը։

ՔԿ–ն առայժմ պաշտոնական մեկնաբանություն չի հրապարակել։ Քննիչներն ակտիվ աշխատում են. արդեն երկու ձերբակալված կա։ НТВ–ի տվյալներով` նրանք ծնվել են ԱՊՀ երկրներից մեկում 1977 և 1982 թվականներին։

«Կասկածյալներից մեկին ձերբակալել են երեկ Հայաստան մեկնելու փորձ կատարելիս, ինքնաթիռում։ Ոստիկանները տղամարդուն դուրս են բերել օդանավից», – գրում է Baza տելեգրամ-ալիքը։

Երկրորդին` Թավոսյան ազգանունով, ձերբակալել են Մոսկվայի բնակարանում։ Բերման ենթարկելու տեսանյութն արդեն հայտնվել է համացանցում։

Ընդ որում, ինչպես գրում է РЕН ТВ հեռուստաալիքը, գլխավոր կասկածյալը Գրիգոր Օհանյանն է` գարեջրատան սեփականատերը, որի մոտակայքում էլ տեղի է ունեցել սպանությունը։ Նշվում է, որ տղամարդը դեպքից անմիջապես հետո մեկնել է Մոսկվայից, ենթադրվում է` Երևան։

Sputnik Արմենիան այս հարցով դիմել է իրավապահ մարմիններին, սակայն մինչև հիմա չի հաջողվել որևէ մեկնաբանություն ստանալ։ Մենք հարցում ենք ուղարկել նաև ԱԱԾ, քանի որ «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգությունն ապահովում է ԱԱԾ Սահմանապահ ջոկատը։

Ի՞նչ է տեղի ունեցել

«Կոմսոմոլսկայա պրավդան», հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ վեճը սկսել է 28-ամյա Ալեքսանդր Սերգեևը։ Նա ընկերոջ հետ մտել է գարեջրատուն, որտեղ գերազանցապես հայեր են նստած եղել, և ազգային պատկանելության հետ կապված արտահայտություններ է արել։ Վեճ է սկսվել, որը ծեծկռտուքի է վերածվել փողոցում։

Бар Пир Хаус - Sputnik Արմենիա
Հատուկջոկատայինի սպանություն Մոսկվայում. կասկածյալը ՀՀ քաղաքացի՞ է

Քննության նախնական տվյալների համաձայն` հունիսի 1–ի երեկոյան Նիկիտա Բելյանկինը ընկերուհու հետ զբոսնելու ժամանակ տեսել է, որ «ԲիրՀաուս» գարեջրատան մոտ երկու խումբ կռվում են իրար հետ և որոշել է միջամտել։ Նիկիտան գազային ատրճանակից մի քանի նախազգուշական կրակոց է արձակել, բայց նրան հարվածել են դանակով։ Մահացու հարվածը եղել է սրտի հատվածում։

Նիկիտան վազել է 20 մետր և ընկել։ Մահացել է ընկերուհու գրկում։

Լրահոս
0