https://arm.sputniknews.ru/20190604/avazakayin-hardzakum-hayastanum-eritasardnery-talanel-en-chexiayi-qaxaqacun-18962306.html
Ավազակային հարձակում Հայաստանում. երիտասարդները թալանել են Չեխիայի քաղաքացուն
Ավազակային հարձակում Հայաստանում. երիտասարդները թալանել են Չեխիայի քաղաքացուն
Sputnik Արմենիա
Օտարերկրացի ուղևորուհին պատվիրել է իրեն Աշտարակից տանել Երևան, տաքսու վարորդն ու մեկ այլ երիտասարդը դանակ են հանել ու սպառնացել նրան։ 04.06.2019, Sputnik Արմենիա
2019-06-04T13:29+0400
2019-06-04T13:29+0400
2019-06-04T13:29+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1684/64/16846455_0:0:1501:844_1920x0_80_0_0_a013e0e5129287b23a195f7244631095.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1684/64/16846455_6:0:1339:1000_1920x0_80_0_0_01dfbd2ba3f999946c33571d0fcb1226.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
պատահարներ, հայաստան, վթար, պատահար, սպանություն, գողություն
պատահարներ, հայաստան, վթար, պատահար, սպանություն, գողություն
Ավազակային հարձակում Հայաստանում. երիտասարդները թալանել են Չեխիայի քաղաքացուն
Օտարերկրացի ուղևորուհին պատվիրել է իրեն Աշտարակից տանել Երևան, տաքսու վարորդն ու մեկ այլ երիտասարդը դանակ են հանել ու սպառնացել նրան։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ Աշտարակ քաղաքում դիմակավորված ոստիկանները հենց Աշտարակում ապրող երեք երիտասարդի են բռնել ու բերման ենթարկել ոստիկանություն։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նրանք կասկածվում են ավազակային հարձակում կատարելու մեջ։ Բերման ենթարկված երիտասարդներից մեկը տաքսու վարորդ է։
Հունիսի 2-ին նրա մեքենան է նստել երիտասարդ մի աղջիկ (Չեխիայի քաղաքացի)։ Մեքենայում եղել է նաև վարորդի ընկերներից մեկը։ Օտարերկրացի ուղևորուհին պատվիրել է իրեն Աշտարակից տանել Երևան։ Ճանապարհին տաքսու վարորդն ու նրա հետի երիտասարդը դանակ են հանել, ուղևորուհուն սպառնացել և թալանել նրան։
Զբոսաշրջիկի իրերը վերցնելուց հետո նրան իջեցրել են մեքենայից ու հեռացել։
Զբոսաշրջիկն էլ դիմել էր ոստիկանություն ու պատմել կատարվածի մասին։