00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց խաղադրույքները սահմանափակելու մասին օրինագիծը

© Unsplash / KayshaРулетка
Рулетка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները քվեարկել են բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը խստացնելու մասին նախագծի օգտին։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Հայաստանի խորհրդարանը այսօր առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է բուքմեյքերական գրասենյակների և խաղային ավտոմատների գործունեությունը սահմանափակելու մասին օրինագիծը։

Օրինագծին կողմ է քվեարկել 109 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեն եղել։

Туристы на площади Республики - Sputnik Արմենիա
Հայաստանում կանայք օրենքով կարգելեն ամուսիններին խաղադրույքներ կատարել

Հիշեցնենք, որ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում շտկումները ենթադրում են վիճակախաղերի և շահումով խաղերի, խաղային ավտոմատների և խաղադրույքների պայմանների խստացում։ Խաղատները 1,5 տարվա ընթացքում պետք է տեղափոխվեն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ և Մեղրի, իսկ խաղային ավտոմատները պետք է հավաքվեն օրենքն ընդունելուց հետո 10 օրվա ընթացքում։

Բացի այդ, խաղի վրա դրվում է նաև տարիքային սահմանափակում` 21+։ Գրեթե բացառվում է կանխիկ գործարքների հնարավորությունը։

Օրինագծի համաձայն` ամուսիններից մեկը կարող է դատական կարգով արգելել մյուսին մտնել խաղասրահ։

Օրենքն ուժի մեջ կմտնի 2020թ–ի նոյեմբերին։ Բայց դա չի վերաբերում գազալցակայաններում ավտոմատացված ապարատներին, որոնք պետք է հանվեն օրինագծի ընդունումից 10 օր անց։ Հայաստանում դրանք մոտ 1000 են։

Մայիսի 29-ին բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցների մի խումբ փակել էր Բաղրամյան պողոտան, ԱԺ–ի շենքի դիմաց` պահանջելով վերանայել այդ ընկերությունների գործունեության պայմանները խստացնելու օրինագիծը։ Բողոքի ակցիայի մասնակիցները համաձայնել էին բանակցել օրենսդիր իշխանության ցանկացած ներկայացուցչի հետ, բացի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանից, որն օրինագծի հեղինակներից մեկն է։

Հանրահավաքի մասնակիցներին հաջողվել է հանդիպել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանի հետ, որը, «Goodwin» ընկերության ղեկավար Սարգիս Միքայելյանի խոսքով, խոստացել է հաշվի առնել նրանց առաջարկություններն ու թույլ տալ խաղային սարքեր օգտագործել բուքմեյքերական գրասենյակներում (նրանք արդեն սկսել են հանել սարքերը գազալցակայաններից)։

Լրահոս
0