00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր զարգացումներ Գյումրու Sasstex-ում. բանվորուհիներին չեն թողել մտնել գործարան

© Sputnik / Armenuhi MkhoyanСотрудницы Sasstex на приеме у губернатора Ширака Тиграна Петросяна (3 июня 2019). Гюмри
Сотрудницы Sasstex на приеме у губернатора Ширака Тиграна Петросяна (3 июня 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխատավարձի չափից ու վատ պայմաններից դժգոհ կանայք վստահեցնում են , որ 6 ամսվա ընթացքում իրենք նոր հիվանդություն են ձեռք բերել։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Արմենուհի Մխոյան. Գյումրու Sasstex կարի գործարանի ղեկավարությունն այսօր թույլ չի տվել, որ աշխատակիցները մուտք գործեն ընկերության տարածք՝ պատճառաբանելով, որ նոր պայմանագրերը պատրաստ կլինեն հինգշաբթի, և այդ օրը աշխատակցուհիները, որոնք համաձայն են նոր պայմաններին, աշխատանքը շարունակելու իրավունք կստանան: Sputnik Արմենիային այս մասին ասացին գործարանից ձեռնունայն հեռացած կանայք։

Сотрудницы компании Sasstex - Sputnik Արմենիա
«Ստրուկի պես ենք աշխատում». Գյումրու Sasstex-ի աշխատակիցների բողոքը հասավ մարզպետարան

Արդեն մի քանի օր է ` այս գործարանի շուրջ աղմուկը չի լռում։ Ավելի քան 100 աշխատակիցները դժգոհում են վարձատրության չափից ու աշխատանքային վատ պայմաններից։ Նրանց խոսքով` ընկերության ղեկավարությունը սպառնացել է աշխատանքից ազատել այն բանվորուհիներին, որոնք իրենց աշխատանքային պայմաններից բողոքել էին լրագրողներին

Վերջին՝ մայիսի 31-ին կայացած ժողովից հետո, երբ գործարանի ներկայացուցիչներն ու աշխատակիցները պայմանավորվել էին երկուշաբթի վերստին անցնել նորմալ գրաֆիկով աշխատանքի (մինչև նրանց խնդիրները կլուծվեն), երեկ` հունիսի 2-ին, կանանցից մի քանիսը հեռախոսազանգ են ստացել գործարանի ներկայացուցիչներից։ Նրանց զգուշացրել են, որ չգնան աշխատանքի մինչև հինգշաբթի։ Բանվորուհիներն այնուամենայնիվ այսօր ժամը 8․30-ին գնացել են գործարան, բայց ապարդյուն:

Տեսնելով, որ չեն կարողանում մտնել գործարան, նրանք ուղղվել են Շիրակի մարզպետարան, որտեղ նրանց ընդունել է մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Մարզպետն ասել է, որ ծանոթ է խնդրին ու մյուս կողմին լսելու համար այսօր հրավիրել է հանդիպման:

«Խնդրի վերաբերյալ ամբողջական պատկերացում ունենալու համար ցանկանում էի լսել նաև տնտեսվարողներին. գործարանի պատասխանատուներին այսօր հրավիրել էի մարզպետարան` ինձ հետ հանդիպման, սակայն կես ժամ առաջ տեղեկացրին, որ չեն կարող գալ հանդիպման»,- ասել է մարզպետը։

Նա տեղեկացրել է, որ այս գործով զբաղվում է նաև աշխատանքի տեսչությունը, որի ներկայացուցիչները ևս կհանդիպեն աշխատակցուհիների հետ:

© Sputnik / Armenuhi MkhoyanSasstex–ի աշխատակիցները Շիրակի մարզպետարանում
Նոր զարգացումներ Գյումրու Sasstex-ում. բանվորուհիներին չեն թողել մտնել գործարան - Sputnik Արմենիա
Sasstex–ի աշխատակիցները Շիրակի մարզպետարանում

«Հիմա կարևորն այն է, որ դուք ձեր բոլոր քայլերը մեկ առ մեկ հաշվեք, կետերով ունենաք ձեր պահանջները: Մեր նպատակը գործարանը փակել տալը չէ, այլ նպաստել, որ արժանապատիվ աշխատանք ունենանք: Ինչ մնում է նվազագույն աշխատավարձից ցածր գումարին, ՀՀ-ում աշխատանքային օրենսգիրքը բոլորի համար է, ու չի կարող Գյումրիում կամ Sasstex-ի տարածքում դա չգործել»,- ասել է մարզպետը:

Ընկերության աշխատակիցներից մեկը` Անի Հարոյանը, հայտնեց, որ իրենց տեղեկություններով` պայմանագրերում նոր կետեր են ավելացվել, որոնք իրենց օգտին չեն։

© Sputnik / Armenuhi MkhoyanSasstex–ի աշխատակիցները
Նոր զարգացումներ Գյումրու Sasstex-ում. բանվորուհիներին չեն թողել մտնել գործարան - Sputnik Արմենիա
Sasstex–ի աշխատակիցները

«Հիմա մեզ «շատախոսներ» են անվանում, բայց ինչպե՞ս չխոսենք այս պայմանների դեպքում։ Երբ բացվեց գործարանը, մենք շնորհակալություն հայտնեցինք, որ գործազրկության պայմաններում այս գործարանով մեր հարցերը կլուծվեն, բայց նման վերաբերմունքի չէինք սպասում»,– ասաց նա։

Հռիփսիմե Ղարաքեշիշյանն էլ վստահեցրեց, որ իրենց` բողոքողների գլխին «դամոկլյան սուր» է կախված:

«Իրենք են դա ասել, թեև մյուսների մոտ հերքում են այդ հանգամանքը: Բացի աշխատավարձի ցածր ու անհասկանալի հաշվարկից, նաև ահավոր պայմաններ են. օդափոխություն չկա, իսկ մեքենաները շատ հին են, մինչդեռ իրենք բոլորին հայտարարել են, որ նոր մեքենաներ են: Մեզանից շատերը նաև այս 6 ամիսների ընթացքում նոր հիվանդություն ձեռք բերեցին՝ կարելով թունավոր կտորներով հատուկ համազգեստներ: Կարող եք նույնիսկ Գյումրու շտապ բուժօգնության կայանից ճշտել ՝ ուշագնացություն, ալերգիաներ, քանի անգամ ենք մենք դիմել նրանց հենց գործարանում»,- ասաց նա:

Կանայք նշեցին, որ անհրաժեշտության դեպքում իրենք պատրաստ են նաև այս հարցը տեղափոխել իրավական հարթություն:

Հավելենք, որ մարզպետարան բողոքելու էին եկել բոլոր բանվորուհիները, բացառությամբ տեխնոլոգների և հերթափոխի պետերի: Վերջիններս, ըստ բանվորուհիների, համաձայնության գալով ղեկավարության հետ, այսօր իրենց բողոքին չեն միացել: Մինչև հինգշաբթի բանվորուհիներին խոստացավ օգնել «Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի Շիրակի մասնաճյուղի ներկայացուցիչը: Մարզպետն էլ իր հերթին խոստացավ հարցը բարձրացնել անհրաժեշտ հարթակներում:

Сотрудницы компании Sasstex - Sputnik Արմենիա
Գյումրու «Սասստեքս» ֆաբրիկայի աշխատողների խնդրի կապակցությամբ ՄԻՊ-ը վարույթ է նախաձեռնել

Գործարանի ղեկավարությունը դեռ որևէ կերպ չի մեկնաբանում այս աղմուկը։

Հիշեցնենք, որ ընկերությունը գործում է Վարդան Սրմաքեշի ներդրումային ծրագրի շրջանակում:

Sasstex ընկերության տնօրեն Քրիստիան Գելեջին տարիներ շարունակ խոստանում էր միայն Գյումրիում ստեղծել մոտ 300-500 աշխատատեղ: Կառավարությունն այդ նպատակով ընկերությանը տրամադրել էր նախկին մարզային հիվանդանոցի շենքը և հարակից տարածքները:

Գործարանի նոր մասնաշենքի հիմնարկեքին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս
0