00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջեք Գևորգյան. բժիշկը, որ օգնում էր չտառապել

© AP Photo / Matt SaylesДоктор Джек Кеворкян на 62-ой премии "Эмми" (27 августа 2010). Лос-Анджелес
Доктор Джек Кеворкян на 62-ой премии Эмми (27 августа 2010). Лос-Анджелес - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե մարդն ուզում է ապրել, ապա բժշկությունն այդտեղ անզոր է: Սա անեկդոտային ասույթ է, հումոր: Մինչդեռ կյանքում շատ ավելի ծանր և լուրջ վիճակներ են լինում: Իսկ ինչո՞վ կարող է օգնել բժշկությունը մարդուն, որը տառապում է անբուժելի ու ծանր հիվանդությունից:

Չէ, իսկապես, ի՞նչ կարող է անել ժամանակակից բժշկությունը՝ տիեզերակայանի կահավորանք հիշեցնող իր գերարդիական սարքուսուրքով, եթե մարդն անբուժելի հիվանդ է՝ հիվանդության վերջին փուլում: Երկարաձգել կյանքի, ասել է թե՝ անասելի ցավերի ու տառապելու ժամկե՞տը: Եվ ի՞նչ է դա՝ մարդասիրությո՞ւն, թե՞ մարդ արարածին տանջելու ստերիլացված եղանակ:

Вараздат Казанчян - Sputnik Արմենիա
Պլաստիկ վիրաբուժության առաջին պրոֆեսորը. ինչպե՞ս հայ բժիշկը Հարվարդում դարձավ հռչակավոր

Բժշկի գործն այնպիսին է, որ նրա ուղին գրեթե միշտ անցնում է կյանքի ու մահվան բարա՜կ եզրաշերտի վրայով: Այն, ինչ մեր կյանքում բախտորոշ իրադարձություն է, բժիշկների կյանքում մասնագիտական առօրյա է: Բայց բժշկությունը սոսկ աշխատանք կամ մասնագիտություն չէ: Դա ամենից առաջ առաքելություն է: Մարդկանց օգնելու առաքելություն. բուժել հիվանդին, օգնել, որպեսզի ապաքինվի, իսկ երբ դա գործնականում անհնար է, ապա՝ մեղմել նրա ցավերն ու տառապանքը:

Չես ասի, թե խիստ օրիգինալ դատողություններ են, բայց դրանք անխուսափելիորեն ծագում են ամեն անգամ, երբ անդրադառնում ես ժամանակակից բժշկության ու բժշկման փիլիսոփայության մեջ նկատելի հետք թողած այնպիսի գործչի, ինչպիսին է Ջեք Գևորգյանը:

Ամերիկացի մեր ազգակցին դեռ կյանքի օրոք կնքեցին «դոկտոր մահ» անունով, ինչը, կարծում եմ, այնուամենայնիվ, անարդար է: Այո՛, անարդար է, մանավանդ, եթե հաշվի առնենք, թե էլ ում են այդպես «պատվել»: Օրինակ «մահվան բժիշկ» կամ «դոկտոր մահ» են անվանել նաև նացիստական հանցագործ, համակենտրոնացման ճամբարում հայտնված տարաբախտների, հիմնականում՝ հրեա կալանավորների վրա փորձեր կատարող Հեյմ Արիբերտին:

Մինչդեռ Ջեք Գևորգյանի մոտեցումներն ու սկզբունքները տրամագծորեն հակառակ ուղղվածության էին, և նրա պայքարն էլ նպատակաուղղված էր մարդու տառապանքին վերջ տալուն, տառապանքից ազատելուն:

Ինքը, Ջեք Գևորգյանը, որն ըստ պաշտոնական վարկածի 83 տարեկան հասակում Դեյթրոյթի հիվանդանոցում մահացավ 2011 թ.-ի հունիսի 3-ին՝ թոքաբորբից բարդացած տրոմբոզի հետևանքով, բավականին հետաքրքիր կենսագրություն ունի:

Այնքան հետաքրքիր, որ Հոլիվուդը չի շրջանցել նման ճոխ ու նկատելի հետագծով կենսագրությունը: Հայազգի բժշկի մահվանից մեկ տարի առաջ էկրան բարձրացավ ռեժիսոր Բարրի Լևինսոնի «Դուք չեք ճանաչում Ջեքին» գեղարվեստական կենսագրական ֆիլմը: Իրականության վրա հիմնված կինոնկարն իսկապես էլ տպավորիչ է, իսկ ֆիլմային Ջեք Գևորգյանը՝ անզուգական Ալ Պաչինոյի մարմնավորմամբ ուղղակի խորը ազդեցություն է թողնում հանդիսատեսի վրա: Հազիվ թե դա կարելի է համարել ֆիլմ՝ բոլորի համար: Սա ոչ միայն մտածող, այլև խորհրդածող հանդիսատեսի համար է:

© AP Photo / Evan AgostiniԱլ Պաչինոն և Ջեք Գևորգյանը «Դուք չեք ճանաչում Ջեքին» ֆիլմի պրեմիերայի ժամանակ
Ջեք Գևորգյան. բժիշկը, որ օգնում էր չտառապել - Sputnik Արմենիա
Ալ Պաչինոն և Ջեք Գևորգյանը «Դուք չեք ճանաչում Ջեքին» ֆիլմի պրեմիերայի ժամանակ

Վերջին տարիներին շատ է գրվել Ջեք Գևորգյանի, նրա կենսագրության տվյալների, հայկական ծագման մասին: Բայց ավելի շատ քննարկվել են բժիշկ Գևորգյանի գաղափարներն ու մոտեցումները:

Ծնվել է Ջեք Գևորգյանը 1928թ. մայիսի 26-ին, Պոնտիակ քաղաքում (Միչիգան նախանգ, ԱՄՆ), հայ ներգաղթյալների ընտանիքում: Ծնողները նրան Հակոբ են անվանել, բայց հայկական Հակոբը Ամերիկայում դարձել է Ջեկոբ կամ պարզապես՝ Ջեք: Գևորգյանը գերազանց է սովորել, թե՛ դպրոցում, թե՛ բժշկական համալսարանում:

Որպես բժիշկ, զինծառայության է անցել և մասնակցություն է ունեցել Կորեական պատերազմին: Հետո աշխատել է Դեթրոյթի հիվանդանոցում, ապա պաթալոգոանատոմ է եղել Միչիգանի և Կալիֆորնիայի տարբեր հիվանդանոցներում:

Бывший госсекретарь США Джеймса Бейкера (в центре) и бывший посол в Сирии Эдвард Джереджян (справа) приветствуют ген.секретаря Фонда Иссама Фареса Антуана Хабиба (20 июня 1999). Бейрут - Sputnik Արմենիա
Պատրիարքի հոբելյանական գարունը. Էդվարդ Ջերեջյան հայը և դիվանագետը

«Լավ մահվան», ավելի պարզ ասած՝ էֆթանազիայի գաղափարը Ջեք Գևորգյանն ուսումնասիրել ու քննադատաբար վերլուծել է մասնագիտական գործունեության երևի ամբողջ ընթացքում: Նա էֆթանազիայի համոզված կողմնակից է եղել, ավելի ճիշտ՝ գաղափարակիր: Խոսքը հիվանդին մահանալ օգնելու մասին է, այն դեպքերում, երբ այլևս անհնար է մարդուն բժշկական օգնություն ցուցաբերել, իսկ անձի կրած տառապանքները չարժեն այն բանին, որ նրա կյանքի ժամկետը մի փոքր էլ երկարացվի:

Դոկտոր Գևորգյանը «ինքնասպանության մեքենա» է հորինում, որը կոչում է «մերսիտրոն» (ողորմածության մեքենա), որի միջոցով էլ մահվան միջոցով տառապանքից ազատվել ցանկացողը մահացու խառնուրդ էր ինքնաներարկում արյան մեջ: Տարբեր աղբյուրների տեղեկությունների համաձայն, այդպես մահվամբ կամ ինքնասպանությամբ տառապանքներից «բուժվել» է 130 մարդ (1990-98թթ):

Պարզ բան է, որ Ջեք Գևորգյանը չէր կարող խնդիրներ չունենալ իրավապահ մարմինների և արդարադատության հետ: Այն էլ՝ ԱՄՆ-ի նման երկրում: Ավելին, տարբեր հրապարակումներ են եղել, որ նրա օգնությամբ ինքնասպան եղած ոչ բոլոր մարդիկ են անբուժելի հիվանդ եղել և այլն, և այդպես շարունակ:

Փաստն այն է, որ նա մի քանի անգամ է կանգնել դատարանի առաջ (չորս անգամ), և որ 1991-ից զրկվել է բժշկական արտոնագրից: Բայց, չնայած դրան, հրաշալի գիտակցելով բոլոր հետևանքները, հավատարիմ է մնացել իր գաղափարաբանությանը և գնացել այն քայլին, որ 1998 թվականի նոյեմբերի 22-ին «ՍիԲիԷս Նյուզը» եթեր հեռարձակեց Գևորգյանի տեսագրած Թոմաս Յոուքի էֆթանազիայի մեկ ժամանոց տեսանյութը, որի ընթացքում բժիշկն իշխանություններին կոչ էր անում՝ փորձել ձերբակալել կամ կանգնեցնել իրեն ողորմածություն կատարելուց:

© Photo : Public domain / HalebtsiՐաֆֆի Հովհաննիսյանը, Ջեք Գևորգյանը և նրա փաստաբան Մայերն Մորգանրոտը
Ջեք Գևորգյան. բժիշկը, որ օգնում էր չտառապել - Sputnik Արմենիա
Րաֆֆի Հովհաննիսյանը, Ջեք Գևորգյանը և նրա փաստաբան Մայերն Մորգանրոտը

Իշխանությունները դա գնահատեցին. 1999 թվականին Ջեք Գևորգյանը մեղադրվեց «երկրորդ կարգի» սպանության մեջ, դատապարտվեց 10-25 տարվա ազատազրկման և բանտում մնաց մինչև 2007 թվականը՝ ազատվելով օրինակելի վարքի համար:

Այսպես թե այնպես, Ջեք Գևորգյանը, չնայած ոչնչի կամ ամեն ինչին, այդ թվում իրեն ուղղված մեղադրանքներին ու քննադատությանը, շարունակեց քարոզել ու բացատրել իր գաղափարը, չդադարեցրեց պայքարը ու, որոշակի իմաստով հանդես եկավ որպես առաջամարտիկ, չնայած էֆթանազիայի գաղափարն ինքնին նոր չէ, այլ երկար ու դարերի խորքից եկող պատմություն ունի:

Եվ այն, որ վերջին տասնամյակում ավելի ու ավելի է ընդլայնվում երկրների ցանկը, որտեղ ընդունված է էֆթանազիա ասվածը, ևս մեկ անգամ փաստում է դա: Այսինքն այն վերջին բժշկական օգնությունը, երբ մարդու հոժար կամքով ընդհատվում է նրա կյանքը, որը հիվանդության պատճառով այլևս միայն տառապանքի է վերածվել:

Կան դեպքեր, երբ դա վերջին լավ բանն է, որ կարելի է անել որևէ մարդու համար, ու այդ տեսանկյունից դիտարկելով երևույթը, կարելի է ասել, որ Ջեք Գևորգյանն իսկապես առանձնահատուկ մարդասեր էր:

Ինչ վերաբերում է հիվանդություններին, ապա կյանքը թերևս ամենից անբուժելի հիվանդությունն է, որով անխուսափելիորեն վարակվում ենք բոլորս:

Լրահոս
0