00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ կռվի մեջ է ընկել Արման Եղոյանը. պարզաբանում է պատգամավորը

© Sputnik / Asatur YesayantsДепутат от фракции "Мой Шаг" Арман Егоян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн
Депутат от фракции Мой Шаг Арман Егоян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եղոյանը դեպքի վայր եկած ոստիկանությանը ներկայացրել է իրավիճակը, որից հետո գնացել են բաժին:

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. ՀՀ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հրավիրում է ոստիկանության և հարկային մարմինների ուշադրությունը։

Facebook-ի իր էջում նա պարզաբանում է ներկայացրել երեկ տեղի ունեցած միջադեպի մասին, որ կենտրոնում հայտնվել էր հենց ինքը։

Անհաջողություն որակելով «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում ընկերուհու հետ անցկացրած կիրակնօրյա հանգիստը`նա ներկայացրել է ռեստորանային համալիրի տնօրեն Ռազմիկ Աբգարյանի ագրեսիվ պահվածքի պատճառի իր տեսակետը։

Отгрузка цемента в машину на цементном заводе - Sputnik Արմենիա
Ցեմենտ բեռնած բեռնատարը` ԱԺ–ի դիմաց. ցեմենտ ներկրողները բողոքի ակցիա են անում

«Հաշիվը փակելուց և մանրը ստանալուց հետո նկատեցի, որ աշխատակիցը չի տրամադրել ՀԴՄ կտրոնը, պարզաբանում պահանջեցի մատուցողից, թե ինչու գումարը ստանալուց և մանրը վերադարձնելուց հետո հաճախորդին չի տրամադրվում ՀԴՄ կտրոն. վերջինս առաջարկեց այդ հարցով խոսել համալիրի տնօրենի հետ:

Մինչ համալիրի տնօրենին մոտենալը, մատուցողը տպեց և ինձ տվեց ՀԴՄ կտրոնը: Տնօրենի հետ խոսելիս`խնդրեցի պարզաբանել, թե ինչու հաճախորդին չեն տրամադրում ՀԴՄ կտրոն: Վերջինս ասաց, որ իրենք պարտավոր չեն կտրոնը հաճախորդին տրամադրել, իրենք տպում են կտրոնները, եթե ես բողոք ունեմ կարող եմ բողոքարկել համապատասխան մարմիններ, որոնք էլ կգան կստուգեն համակարգիչը և կտեսնեն, որ բոլոր կտրոնները տպված են»,–գրել է Եղոյանը: Ըստ նրա` պարզաբանում պահանջելուց հետո Ռազմիկ Աբգարյանը սկսել է դրսևորել ակնհայտ անհարգալից ու ագրեսիվ պահվածք, իսկ երբ իր ընկերուհին փորձել է լուսանկարահանել, մատուցողը փորձել է խոչընդոտել նրան:

«Իմ դիտարկմանը, որ ՀՀ օրենսդրությունը չի արգելում հասարակական վայրում նկարահանումներ իրականացնել, համալիրի տնօրենն ասեց, որ իրեն դա շատ չի հետաքրքրում ու զուգահեռ սկսեց հարցուփորձ անել, թե ով եմ ես ու ինչ եմ արել այս երկրի համար ու նման այլ հարցեր: Ես ասացի, որ սովորական ՀՀ քաղաքացի եմ և պահանջում եմ, որ ինքը բոլոր գնումների համար ստացած գումարի դիմաց ՀԴՄ կտրոնները տրամադրի քաղաքացիներին: Ինքը սկսեց ինձ հրել, դուրս հրավիրել տարածքից, հետո էլ սկսեց փնտրել ինչ-որ հեռախոսահամարներ, զանգահարել ինչ-որ տեղեր, ասեց, որ ես հիմա իմ հալը կտեսնեմ, իրեն պահում էր ագրեսիվ, օգտագործում հայհոյախառը արտահայտություններ և դրսևորում ակնհայտ խուլիգանական պահվածք»,–գրել է պատգամավորը:

Автозаправочная станция - Sputnik Արմենիա
Ինձ երկու կիլո գազ տվեք, բայց շատ տաք չլինի, ՀԴՄ–ն էլ չմոռանաք. լիցքավորման նոր մշակույթ

Դեպքի վայր եկած ոստիկանությանը Եղոյանը ներկայացրել է իրավիճակը, ի պաշտոնե ներկայացել, որից հետո գնացել են բաժին:

«Կարծում եմ, որ և՛ ոստիկանությունը, և՛ հարկային մարմինները նման քաղաքացիներով և տնտեսվարողներով շատ լրջորեն պետք է զբաղվեն: Չգիտեմ՝ ով է նրանց այսքան ինքնավստահություն ներշնչել, որ իրենք կարող են իրենց թույլ տալ քաղաքացիների հետ խոսելիս նման ամբարտավանություն դրսևորել ու այսքան կոպտորեն խախտեն հասարակական կարգը»,–գրել է Եղոյանը:

ԶԼՄ–ներում այսօր տեղեկություն տարածվեց, որ երեկ` հունիսի 2–ին, վիճաբանություն է տեղի ունեցել «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում։ Ըստ լուրերի` վիճաբանությունը տեղի է ունեցել Երևանի բնակիչներ 33-ամյա Լեռնիկ Օհանջանյանի, նրա ընկերոջ 35-ամյա Արման Եղոյանի և նշված ռեստորանային համալիրի աշխատակից, Աշտարակ քաղաքի բնակիչ, 35-ամյա Ռազմիկ Աբգարյանի միջև, որի ժամանակ մատուցողներից մեկը հարվածել է Լ. Օհանջանյանին, իսկ մյուս աշխատակից Ռ. Աբգարյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Ա. Եղոյանի հասցեին։

Լրահոս
0