ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. Ֆրանսիացի փիլիսոփա ու գրող Միշել Սերը մահացել է 88 տարեկանում։ Այս մասին գրառում է արվել AFP գործակալության Twitter-ի էջում։
Le philosophe Michel Serres est décédé (éditeur) #AFP pic.twitter.com/HP7qG3HNHD
— Agence France-Presse (@afpfr) 1 июня 2019 г.
Սերի գրքերը հրապարակող Le Pommier հրատարակչական տան խմբագիր Սոֆի Բենկվարտի խոսքով՝ նա կյանքին հրաժեշտ է ընտանիքի անդամներով շրջապատված։
Միշել Սերը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 1-ին, ավելի քան 50 աշխատանքների հեղինակ է։
Սերը դասավանդել է Կլեմոն Ֆերանում, որտեղ մտերմացել է Միշել Ֆուկոյի հետ, Սորբոնում (1969 թվականից), Սթենդֆորդում (1984 թվականից)։ 1990 թվականին Ֆրանսիալան ակադեմիայի անդամ է դարձել։
Սերը բազում շքանշաններ ու պարգևներ ունի, այդ թվում Մեդիչի գրական մրցանակի դափնեկիր է։
Նրա վերջին գիրքը, որը կոչվում է «Չարաճճի բարոյականություն», որը հրապարակվել է 2019 թվականի փետրվարին։