00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Точка в русско-турецкой войне: Кючук - Кайнарджийский мир
15:04
24 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ես պատերազմ չտեսնելու իրավունք ունեմ. Բեգլարյանի յուրօրինակ ուղերձը` երեխաների օրվա առթիվ

© Sputnik / Asatur YesayantsАртак Бегларян
Артак Бегларян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը շնորհավորել է Երեխաների իրավունքների պաշտպանության օրը և հրապարակել դպրոցականների աշխատանքները, որոնք հուզիչ մեկնաբանություններ ունեն։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը յուրօրինակ ձևով է շնորհավորել Երեխաների պաշտպանության օրվա առթիվ։ Նա Facebook սոցիալական կայքի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց հեղինակները դպրոցականներն են։

«Կարծում եմ՝ այս առիթով լավագույն շահը երեխաներին հարթակ տալն է, որպեսզի իրենք խոսեն իրենց իրավունքների մասին»,– գրել է Բեգլարյանը:

Նա առաջարկել է ծանոթանալ Արցախի ՄԻՊ–ի կազմակերպված «Մարդու իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի մասնակիցներից մի քանիսի աշխատանքներին։ Ստորև ներկայացնում ենք դրանք, որոնք նաև մեկնաբանություններ ունեն։

Հեղինակ՝ Լիլիթ Մազուլյան

«Նա իմ եղբայրն է՝ Կորյունը: Ես հաճախ եմ դպրոց գալիս առանց նրա, որովհետև նա պետք է մեր ոչխարներին տանի արածեցնելու: Դպրոցի պատուհանից երբեմն երևում է, թե ինչպես է Կորյունը վազում նոր ծնված գառների հետևից՝ գիրքը թևի տակ սեղմած: Ես երազում եմ, որ իմ եղբայրն էլ, բոլոր երեխաների նման կարողանա դպրոց գալ ու դաս սովորել տանը: Ես երազում եմ, որ Կորյունը մեծ մարդ դառնա»:

Հեղինակ՝ Անրի Շահնազարյան

«Իմ լուսանկարում ընտանիքիս անդամներն են: Նրանցից յուրաքանչյուրի միջոցով ուզում եմ մարդկանց ասել այն ամենը, ինչ կուզենայի, որ ամենուր այդպես լիներ: Կուզենայի, որ բոլոր երեխաները լինեն պաշտպանված, անհոգ մանկություն ունենան, ապրեն առողջ, լինեն սիրված ու գնահատված, անկախ նրանից, թե ընտանիքում քանի երեխա է մեծանում: Մեծանան խաղաղ երկնքի տակ, ունենան հավասար իրավունքներ: Իսկ վերջում դեռ չծնված աղջիկն է, որին ծնողները թույլ չեն տալիս ծնվել, աղջիկ լինելու պատճառով. չէ՞որ նա էլ ունի լույս աշխարհ գալու իրավունք և իր ներդրումը ունենալու պետության զարգացման գործում»:

Հեղինակ՝ Անի Դանիելյան

«Ես՝ Անի Դանիելյանս, 10 տարեկան եմ: Ես ապրում եմ մի այնպիսի աշխարհում, որտեղ տիրում է անսահման գեղեցկություն, որը ստեղծել է Աստվածը, բնությունը և մարդը: Բայց, ցավոք սրտի, ոչ բոլորն են այն գիտակցում ու գնահատում:

Մարդուն բնորոշ է ոչնչացնել, ավերել և սպանել…

Ես երազում եմ ապրել խաղաղության և համերաշխության մեջ, որպեսզի բոլոր մարդիկ՝ անկախ իրենց սեռից, ռասայից, մաշկի գույնից, կրոնից, տարիքից, ապրեն խաղաղ և երջանիկ:

Եվ ես ունեմ դրա իրավունքը…

Ունեմ նաև իրավունք չտեսնել պատերազմ, սիրել և սիրված լինել իմ հարազատների կողմից, ունեմ իրավունք պաշտպանված լինել պետության կողմից, ստանալ կրթություն, ապրել լավ սոցիալական պայմաններում, ստանալ որակյալ բժշկական օգնություն, զբաղվել սպորտով:

Եվ ես ունեմ դրա իրավունքը….»

Լրահոս
0