00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նա չէր երգում, այլ աղոթք էր հղում. Երևանում բացվեց Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը

© Sputnik / Marianna PaytyanОткрытие дома-музея Лусине Закарян (1 июня 2019). Еревaн
Открытие дома-музея Лусине Закарян (1 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկար տարիների քաշքշուկից հետո վերջապես «թնջուկը» քանդվեց, և Երևանում բացվեց Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը: Նրա և ամուսնու՝ Խորեն Պայլանի մահից հետո նրանց տունը ժառանգել էին Պալյանի զարմիկները, որոնք բնակարանը թանգարանի վերածելու հարցում երկար տարիներ համաձայնության չէին գալիս:

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի, Sputnik, Մարիաննա Փայտյան. Երևանի Եզնիկ Կողբացի 42 հասցեում անսովոր եռուզեռ է. առաջին հարկից լսվում է Լուսինե Զաքարյանի` մինչև հոգու խորքը թափանցող ձայնը։ Երկսենյականոց բնակարանի հյուրասենյակի մի անկյունում խոնավ աչքերով կին է կանգնած, այսուայն կողմ է նայում, իսկ երբ հայացքը կանգ է առնում պատին կախված նկարին, շուրթերը շարժվում են. կարծես խոսում է Լուսինեի հետ։ Նրա քույրն է՝ տիկին Լյուդմիլան։ Արցունքները մի կերպ կոկորդում խեղդելով՝ ասում է, որ չի կարողանում Լուսինեի ձայնը լսել, չափազանց ցավոտ է, կարոտում է։ Այս բնակարան ոտք դնելով` ամբողջ ներաշխարհը տակնուվրա է եղել, հիշել է հենց այս հյուրասենյակում քրոջ հետ հանդիպումները, զրույցները։

«Մեր բոլորի նպատակն էր աշխատանքներն ավարտին հասցնել մինչև հունիսի 1–ը՝ Լուսինե Զաքարյանի ծննդյան օրը։ Տուն-թանգարանի ստեղծումը ուխտի նմանվող նպատակ էր՝ վերջապես ավարտին հասցնել այն գործը, որը ժամանակին խոստացել էի ի պաշտոնե»,- ասաց ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար Արև Սամուելյանը, որը տուն-թանգարանի բացմանը ներկա է արդեն որպես «Քվադրում» ճարտարապետական արվեստանոցի հիմնադիր տնօրեն։ Հենց այս արվեստանոցն է իրականացրել ցուցադրության համակարգման և ձևավորման աշխատանքները։

Սամուելյանի խոսքով՝ երկսենյականոց բնակարանում երևակայության համար շատ մեծ տեղ չկար, հյուրասենյակի մասը պահպանվել է այնպես, ինչպես եղել է, իսկ նախկին ննջարանն օգտագործվել է ցուցադրության համար։

© Sputnik / Marianna PaytyanԵրևանում բացվեց Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը
 Նա չէր երգում, այլ աղոթք էր հղում. Երևանում բացվեց Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը - Sputnik Արմենիա
Երևանում բացվեց Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը

Տուն-թանգարանի ստեղծման աշխատանքներում շատերն են ներգրավված եղել անշահախնդիր, նվիրումով, մեծ սիրով։ Լուսինեին անհնար էր չսիրել։

Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքով՝ երբ Լուսինեն մտնում էր տաճար, թվում էր, թե մոմավառության անկյունում ևս մի մոմ էր վառվում։

«Նա չէր երգում, այլ երգի միջոցով իր անկեղծ աղոթք էր հղում առ Աստված։ Սա էր Լուսինեի գաղտնիքը և նրա հանդեպ պաշտամունքի հասնող սիրո պատճառը»,- թանգարանի բացման ողջույնի իր խոսքում ասաց սրբազան հայրը։ Նա հիշում է, որ երբ Լուսինե Զաքարյանը ստանում էր աշխատավարձը, գնում էր եկեղեցու գանձանակների մոտ, նվիրատվություն կատարում, ստացած գումարը երբեք իր դրամապանակի մեջ չէր դնում։ Ըստ նրա՝ այս տուն- թանգարանը մի վայր է, որը նոր սերնդի համար ճանաչելի կդարձնի Լուսինե Զաքարյանի անունը։

«Այս տան միջոցով չի մոռացվի այն անունը, որը ժամանակին բոլորի շուրթերին է եղել. սրանով է, որ մենք կարող ենք արժևորել մեր ունեցածը»,- հույս հայտնեց նա։

Տուն-թանգարանի տնօրենը Սուսաննա Դավթյանն է, որը 1965 թվականից նվագակցել է Խորեն Պալյանին։ Լուսինեին ճանաչում է այն ժամանակներից, երբ նա դեռ Սվետլանա Զաքարյան էր։ Ու թեպետ Խորեն Պալյանն ու Լուսինե Զաքարյանն արդեն վաղուց չկան, բայց նա հիմա էլ չի պատկերացնում Երևանն առանց նրանց։ Դավթյանը ցավով նշում է, որ Պալյանի և Զաքարյանի ժառանգություն թողած շատ նմուշներ վնասվել են կենցաղային տարբեր պատճառներով, օրինակ` բնակարանը ջուր լցվելու հետևանքով։ Նաև գողացվել են. բնակարանը մի քանի անգամ կողոպուտի է ենթարկվել։ Բարեբախտաբար, շատ բան հաջողվել է փրկել։

© Sputnik / Marianna PaytyanԵրևանում բացվեց Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը
 Նա չէր երգում, այլ աղոթք էր հղում. Երևանում բացվեց Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը - Sputnik Արմենիա
Երևանում բացվեց Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը

Տուն-թանգարանում ներկայացված են Խորեն Պալյանի և Լուսինե Զաքարյանի անձնական իրերը, նամակները, կարևոր փաստաթղթեր, որոնք պատմում են 20-րդ դարի երկրորդ կեսի հայ մտավորականների մասին։

Տուն-թանգարանի վերանորոգման ֆինանսական բեռն իր ուսերին էր վերցրել Խորեն Պալյանի եղբայրը՝ Րաֆֆի Պալյանը, իսկ 2019-ին Վեհափառ Հայրապետ Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի ֆինանսական աջակցությամբ սկսվել էին տուն-թանգարանի ցուցադրական աշխատանքները։

««Սա մի անհատի կամ ընտանիքի թանգարան չէ, սա համայն ժողովրդի թանգարան է»,- ասաց Րաֆֆի Պալյանը։ Հենց այդ պատճառով նա հուսով է, որ պետական աջակցություն ևս կլինի, որովհետև այս վայրը պիտի զարգանա։

Առաջիկայում նպատակ կա տուն-թանգարանը դարձնել հայ հոգևոր երաժշտության կենտրոն։

Լրահոս
0