00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ նախագահը 5 նախարարի նշանակման հրամանագիր է ստորագրել

© Sputnik / Asatur Yesayants ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության երդման արարողության ժամանակ (30 հունվարի, 2019թ)․ Երևան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության երդման արարողության ժամանակ (30 հունվարի, 2019թ)․ Երևան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմեն Սարգսյանի ստորագրությամբ հաստատվեցին 5 նախարարությունների ղեկավարների անունները։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր 5 հրամանագիր է ստորագրել։ Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Էրիկ Գրիգորյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար։

Տիգրան Խաչատրյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար։

Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։

Սուրեն Պապիկյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։

Հակոբ Արշակյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։

Митинг к стодневке Никола Пашиняна на посту премьер-министра Армении (17 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է վերցրել

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովը բուռն քննարկումներից հետո մայիսի 8–ին ընդունեց կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ անելու մասին օրենքի նախագիծը:

Նոր օրենքով ՀՀ կառավարությունը կազմված է հետևյալ նախարարություններից` Արտաքին գործերի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն, Արդարադատության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն, Բնապահպանության նախարարություն, Առողջապահության նախարարություն, Ֆինանսների նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:

Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում:

Լրահոս
0