ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ «Հարունի» կամրջի մոտակայքում, այսօր մի երեխա ընկել է Արփա գետը։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
911 ծառայությունն ահազանգը ստացել է 15։46-ին։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Առայժմ այլ մանրամասներ հայտնի չեն։