00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհեթեթ իրավիճակ. Թամանյանի համար իր քաղաքում տեղ չի գտնվել. թոռները խնդրում են օգնել

© Sputnik / Asatur YesayantsПамятник Александру Таманяну
Памятник Александру Таманяну - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռը պապի թանգարանի հետ տեղի ունեցածը դավաճանություն է համարում։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Ճարտարապետ, ժամանակակից Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի թոռը` Գագիկ Թամանյանը, խնդրում է ՀՀ կառավարությանը վերականգնել արդարությունն ու կրկին բացել պապի անվան թանգարան–ինստիտուտը։ Նա այդ մասին ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Ալեքսանդր Թամանյանի թանգարան–ինստիտուտը ստեղծվել է 2002 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ։ Սակայն 2016 թվականի մարտի 31-ին այն միացրել են Ճարտարապետության ազգային թանգարան–ինստիտուտին։

Գագիկ Թամանյանի խոսքով` սա նշանակում է, որ թանգարանը փակել են։ Նա պնդում է, որ տեղի ունեցածի հետ անմիջական առնչություն ունի ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Նարեկ Սարգսյանը։

«Մենք պահանջներ չեն ներկայացնում, այլ խնդրում ենք կառավարությանը կրկին բացել Թամանյանի անվան թանգարանը, քանի որ նախկինը ոչնչացվել է։ Արդար չէ, չի կարելի նման վիրավորանք հասցնել Թամանյանին», – ասաց Թամանյանը։

2016 թվականին թանգարանի հետ տեղի ունեցածը նա անվանում է հայ ժողովրդի շահերի դավաճանություն։ Մեծ ճարտարապետի ժառանգների ամբողջ հույսը գործող կառավարությունն է։

Народная артистка России Роксана Бабаян выступает на творческом вечере сценариста и актера Сергея Плотова (14 апреля 2014). Москвa - Sputnik Արմենիա
Ճարտարագիտականն ավարտած երգչուհին, որ հայտնվեց Օրբելյանի նվագախմբում ու մնաց բեմում

Աշխատել, այլ ոչ թե փոշու մեջ նստել. ինչպե՞ս է Թարխանյանն ուզում բարեփոխել Երևանը

Թամանյանն ընդգծեց, որ այսօր թանգարանի վերաբաման որևէ երաշխիք չկա, բայց իրենք դրական են տրամադրված։

«Ես սպասել եմ 3 շաբաթ, որպեսզի ինձ ընդունի Նիկոլ Փաշինյանը, նրա տիկինը կամ Հայկ Մարությանը, բայց որևէ արձագանք չի եղել։ Հասկանում եմ` զբաղված մարդիկ են, և ես նեղացած չեմ։ Ապարդյուն սպասումներից հետո ստիպված եղա դիմել ԶԼՄ–ներին», – ասաց Թամանյանը։

Նա նշեց, որ թանգարանի ցուցանմուշներն այսօր պահպանում է ընտանիքը, սակայն անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով դրանք վերացման վտանգի տակ են։ Ընտանիքը չի կարող բնակարան գնել Երևանի կենտրոնում։

Թամանյանի կարծիքով` թանգարանի համար առավել հարմար վայր է Բաղրամյան փողոցում գտնվող Ճարտարապետների տան շենքը։

Լրագրող Մարկ Գրիգորյանն էլ իր հերթին նշեց` թանգարանի հարցում կոպիտ սխալ են թույլ տվել, որը պետք է ուղղել։

Կյանքի և կորուստների քաղաքը. ճարտարապետության հայ հանճարի ողբերգությունը

«Երևանը կառուցած մարդու համար այստեղ տեղ չգտնվեց։ Անհեթեթ իրավիճակ է ստեղծվել. բոլորը համաձայն են, որ Թամանյանի թանգարան բացվի, բայց քաղաքում տեղ չկա, բոլոր շենքերն ինչ–որ մեկին են պատկանում», – լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

Նա դիմեց Երևանի կենտրոնում անշարժ գույք ունեցող և այդ տարածքը չօգտագործվող մարդկանց` խնդրելով աջակցել այս հարցում։

Гора Арарат. Ереван, Армения - Sputnik Արմենիա
Երևանի ծննդյան «աստվածաշնչյան» պատմությունը. «մանանեխային խորքից» եկած քաղաքը

Թամանյանների ընտանիքը մտադիր է սպասել այնքան, որքան պետք է։ Նրանք պատրաստ են պայքարել, որ ականավոր ճարտարապետն իր հատակագծով կառուցած քաղաքում իր տունը գտնի։

«Ոտքով» Երևանով. ի՞նչ է իմացել ռուսական հեռուստաալիքը մեծագույն հայերի մասին

Հայ ճարտարապետ, ճարտարապետության մեջ նեոդասական ուղղության ներկայացուցիչ Ալեքսանդր Թամանյանը ծնվել է Եկատերինոգրադում 1878 թվականին։ 1926 թվականին արժանացել է Հայկական ԽՍՀ ժողովրդական ճարտարապետի կոչման, դարձել Ստալինյան մրցանակի երկրորդ աստիճանի դափնեկիր, Երևանի գլխավոր հատակագծի, ինչպես նաև Երևանում, Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում բազմաթիվ շինությունների հեղինակն է։

1914 թվականին Թամանյանն արժանացել է ակադեմիկոսի կոչման, 1917 թվականին ընտրվել է Գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահ` փոխնախագահի իրավունքով։ 1923 թվականին Թամանյանը տեղափոխվել է Երևան և գլխավորել մեկնարկած շինարարությունը։ Մահացել է 1936 թվականին, 57 տարեկանում։

Լրահոս
0