00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի պահվածքը բանակցային գործընթացը խաթարելու փորձ է. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը

© Sputnik / Asatur YesayantsАнна Нагдалян
Анна Нагдалян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աննա Նաղդալյանը կարծում է, որ Ադրբեջանում առ այսօր առկա անհանդուրժողականությունը հետևանք է Սումգայիթի, Բաքվի և այլ բնակավայրերում իրականացված հակահայկական ջարդերի, հայատյացության սերմանման քաղաքականության անպատժելիության:

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Իր տարածքում բնակվող հայերի մասին նշում է մի երկրի ներկայացուցիչ, որտեղ արգելվում է ոչ միայն հայերի, այլ նույնիսկ նրանց ազգանունների գոյությունը տարբեր ազգերի ֆուտբոլասերների շապիկների վրա: Նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ–ից։

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ–ն օրերս հայտարարություն էր տարածել, որտեղ մի կողմից նշվում էր Ադրբեջանում ապրող հայերի ու Ադրբեջանի՝ նրանց հանդեպ հանդուրժողականության մասին, մյուս կողմից, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայկական կողմին մեղադրում է իր զինծառայողի սպանության մեջ։

Встреча глав МИД Армении и Азербайджана при посредничестве сопредседателей Минской группы ОБСЕ (5 декабря 2018). Милан - Sputnik Արմենիա
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները շուտով կհանդիպեն. միջնորդների հայտարարությունը

«Ադրբեջանում առ այսօր առկա անհանդուրժողականությունը հետևանք է Սումգայիթի, Բաքվի և այլ բնակավայրերում իրականացված հակահայկական ջարդերի, հայատյացության սերմանման քաղաքականության անպատժելիության։ Այս ամենի գագաթնակետը եղավ Սաֆարովի հերոսացումը և Արցախի դեմ Ադրբեջանի 2016թ. ապրիլյան ագրեսիան, որը ուղեկցվում էր զազրելի վայրագություններով»,–հայտնել է Նաղդալյանը։

Ինչ վերաբերում է ադրբեջանցի զինծառայողի սպանությանը, ապա նա հիշեցնում է, որ Արցախը կտրականապես հերքել է զինծառայողի սպանության մասին լուրը, և ճիշտ կլիներ, որ մեղադրանքներ հնչեցնելուց առաջ ադրբեջանական կողմը իրականացներ ներքին հետաքննություն` իրականությունը պարզելու նպատակով:

Նաղդալյանի խոսքով` հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի առկայության պարագայում հնարավոր չէր լինի ապատեղեկատվություն տարածել հրադադարի խախտումների մասին։ «Հատկանշական է, որ հենց ադրբեջանական կողմի մերժման պատճառով այդ մեխանիզմը մինչ օրս չի ստեղծվել։ Ստեղծված իրավիճակում ընդգծում ենք հրադադարի ամրապնդման, այդ թվում հետաքննող մեխանիզմ ստեղծելու 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված համաձայնությունների իրականացման կարևորությունը»,–նշել է նա։

Ըստ նրա` ուշագրավ է նաև, որ զինծառայողի սպանության մեջ հայկական կողմին մեղադրող լուրեր Բաքուն տարածում է համանախագահների` տարածաշրջանում գտնվելու օրերին։ Սա, Նաղդալյանի գնահատմամբ, բանակցային գործընթացը խաթարելու և համանախագահների կողմից նախանշված առաջիկա հանդիպումը ձախողելու փորձ է։

Լրահոս
0