ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին նոր օրենքն արդեն ուժի մեջ է մտել։ Այսօր գործադիրի նիստում հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ դրա արդյունքում կառավարությունն այսօր վերջին անգամ է նիստ գումարում 17 նախարարների կազմով։
«Նրանք, ովքեր կշարունակեն իրենց աշխատանքը, ուզում են հաջողություն մաղթել։ Նրանք, ովքեր չեն շարունակի իրենց աշխատանքը, ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար։ Նաև ուզում եմ համոզված ասել, որ այն կառուցվածքային փոփոխությունները, որոնք արվել են, շատ երկար քննարկվել են, վերլուծվել են, դիտարկվել են, և մենք համոզված ենք, որ դա ճիշտ որոշում է»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը վստահություն հայտնեց, որ փոփոխությունների արդյունքում մեծանալու է կառավարության աշխատանքի արդյունավետությունը։